Հաշիվ-ապրանքագիր օտար լեզվով

Անուշիկ.

Հարցս հետեվյալն է, կազմակերպությունը կարող է իր օտարերկրյա գնորդներին տրամադրել օտար լեզվով(անգլերենով, ռուսերենով) գրված հաշիվ ապրանքագիր եվ վարջնական գումարը նշել օտար արժույթով:Կանխավ շնորհակալ եմ

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Թեմուր Գալստյան,ք.Հրազդան

25.08.1998թ-ի ՀՀ Կառ.թիվ 525 որոշմաբ հաստատված կարգի 8-րդ կետ:ՀՀ-ում հարկ վճառող հանդիսացող անձանց միջև ծախսերը հիմնավորող հաշվարկային փաստափղթերը լրացվում են հայերեն:Գնորդի համաձայնությամբ(պահանջով)նրանց կարող է տրվել այդ փաստաթղթի օտար լեզվով լրացված օրինակ:

Արծրուն

Հայաստանի Հանրապետությունում հարկ վճարող հանդիսացող անձանց միջև ծախսերը հիմնավորող հաշվարկային փաստաթղթերը լրացվում են հայերեն: Գնորդի (ծառայությունից օգտվողի) համաձայնությամբ (պահանջով) նրանց կարող է տրվել այդ փաստաթղթի օտար լեզվով լրացված օրինակ:

Աստղիկ

Հարգելի Անուշիկ

Գնորդի պահանջով կարող եք տրամադրել օտար լեզվով օրինակ`ըստ “Ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատամամբ պահանջները սահմանելու և այդ փաստաթղթերի կազմման կարգը հաստատելու մասին” կառավարության 525 որոշման IV-ի 7 կետի: Իսկ գումարի պահը, իմ կարծիքով, կարգավորվում է “Արժույթային կարգավորման և արժույթային վերահսկողության մասին” ՀՀՕ-ի համաձայն: Կարծում եմ պետք է անպայման գինը դրամով լինի:

Թեմուր Գալստյան,ք.Հրազդան

“Լեզվի մասին” ՀՀ օրենքի,4-րդ հոդվածում ասվում է,որ ՀՀ տարածքում գործող ձեռնարկությունները այլ երկրների ձեռնարկությունների հետ հաղորդակցվում են փոխադարձաբար ընդունելի լեզվով: