Եվա.
Խնդրում եմ ասեք, ՍՊԸ-ն համարվում է ՓՄՁ, սակայն վերջերս շինարարական լիցենզիա ստանալու պատճառով հարկվում է Ա.Ա.Հ -ով: Հարց 1` արդյո՞ք նրա համար պարտադիր է էլ. ստորագրությունը: 2ˋ Եվ հաշիվներ ստանալու ո՞ր ձևն է պարտադիր Ա.Ա.Հ. վճարող ՓՄՁ-ի համար` էլեկտրոնայի՞նը, թե՞ միայն փաստաթղթային ձևը: Կանխավ շնորհակալություն:
Եվա, կարդացեք ՀՀ կառավարության 11.11.2010թ. N 1504 որոշումը:
Հարկային հաշիվները կարող եք ներկայացնել կամ էլեկտրոնային, կամ թղթային տարբերակով, նախապես պետք է ձեր ՏՀՏ-ի հետ պայմանագիր կնքեք:
Հարգելի Եվա, եթե կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով, ապա ոչ մի կապ չունի ՓՄՁ է, թե ոչ: ԱԱՀ-ով աշխատող ցանկացած կազմակերպություն հարկային հաշիվ դուրս գրելու համար պետք է ՀՏ-ից ստանալ համապատասխան համար, կլինի դա թղթային, թե էլեկտրոնային, դա կարող է որոշել կազմակերպությունը` ըստ իր հայեցողության: Այնպես որ ինքներդ որոշեք…