Հանրային սննդի ոլորտը աշխատում է շրջհարկով

Անի․

Բարև ձեզ: Հարգելի՛ հաշվապահներ, հանրային սննդի ոլորտը աշխատում է շրջհարկով: 232 հաշվետվության մեջ 6.4 տողում (հաշվետու եռ. հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության հետ կապված ծախսերի գումար) լրացվում է ստացված հարկային հաշիվների և հաշվարկային փաստաթղթերի գումա՞րը, թ՞ե նաև գործունեության հետ կապված աղբի, գովազդի, գազի, հանրային սննդի թույլտվության և այլն ծախսերը: Շատ շնորհակալ կլինեմ շուտ արձագանքելու համար:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Լրացվում են Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 11-13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերի (բացառությամբ հիմնական միջոցներ ձեռք բերելու կամ կառուցելու ծախսերի, հիմնական միջոցների վրա կատարվող կապիտալ և ընթացիկ ծախսերի ու հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների, ինչպես նաև խոհարարական արտադրանք չհանդիսացող այլ ակտիվների օտարման դեպքում՝ դրանք ձեռք բերելու ծախսերի) հանրագումարի երեք տոկոսը կազմող գումարի չափով: Հետևաբար լրացվում է ստացված հարկային հաշիվների և հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված ծախսերի գումարը:

Նաիրա

Բարև Ձեզ, Անի։
Հանրային սննդի գործունեության համար ծախս է համարվում նաև աշխատակիցներին վճարված աշխատավարձը:

Աննա

Իսկ օրենքի հղում կարո՞ղ եք տալ: