Հանրային սննդի գործունեություն

Սյուզի․

Բարև ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս կարող է հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունը աշխատել միաժամանակ ԱԱՀ-ով և շրջանառության հարկով։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Եթե բացի հանրային սննդից իրականացնում է նաև այլ գործունեություն։

Tigran

Այո, եթե մի գործունեությունը հանրային սնունդն է, իսկ մյուսը ԱԱՀ-ով հարկվող է, դրանցից յուրաքանչյուրի գծով պետք է վարվի առանձնաված հաշվառում:

Nerses

Ավելի հարմար կլինի ԱՁ բացել, հակառակ դեպքում առանձնացված հաշվառում պետք է իրականացնեք:

Դավիթ

Բարջ Ձեզ: Մեկ հարց.
Կազմակերպությունը արդյո՞ք կարող է հարկվել տարբեր հարկատեսակներով:
Թեկուզ և հանրային սննդի ոլորում է, չէ ո՞ր գոյություն ունեն կոնկրետ կետեր, որոնց հետ կապված կազմակերպությունը ընկնում է ԱԱՀ դաշտ, օրինակ՝ շեմը գերազանցելը:

Tigran

Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող այն ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը , որոնց տվյալ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը գերազանցել է 115 միլիոն դրամը, կամ տվյալ հարկային տարվա ընթացքում տեղի է ունեցել Օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-7-րդ կետերում նշված փաստերից որևէ մեկը, իրացման շրջանառության՝ սույն մասով սահմանված չափը գերազանցելու կամ Օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-7-րդ կետերում նշված փաստերից որևէ մեկը տեղի ունենալու օրվանից մինչև այդ օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն հարկային մարմին ներկայացնելու դեպքում կարող են այդ օրվանից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը (բացառությամբ Օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու դեպքի) շարունակել համարվել շրջանառության հարկ վճարող՝ անկախ սույն գլխով սահմանված սահմանափակումներից (բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված դեպքերի):