Էդգար․
ԱՁ-ն զբաղվում է առևտրային գործունեությամբ և ցանկանում է զբաղվել նաև հանրային սննդի կազմակերպման գործունեությամբ։ Խնդրում էմ պարզաբանել՝ տվյալ դեպքում առևտրային գործունեությունը քանի՞ տոկոսով է հարկվում։ Կանխավ շնորհակալություն։
(Կազմակերպությունն աշխատում է շրջանառության հարկի համակարգում, հանրային սննդի ոլորտում, նաև գործունեություն իրականացնելիս համաձայն ՀՕ 258 հոդվածի առևտրային գործունեությունը կհարկվի 20 տոկոս դրույքաչափով, թե՞ 5 տոկոս):
Առևտրային գործունեությունը հարկվում է 5 տոկոսով։ Հանրային սննդի կազմակերպման գործունեությամբ ևս զբաղվելու դեպքում պետք է առանձին ՀԴՄ-ով աշխատեք։
Պետք է առանձին հաշվառում տանեք առևտրի և հանրային սննդի համար, որպեսզի կարողանաք ճիշտ հարկերը վճարել, խորհուրդ կտայի առանձին ԱՁ բացեք, տարբեր ՀԴՄ-ներ ունենաք։
Հարգելի Էդգար
Չեք նշել, թե՞ որ հարկման համակարգում եք առևտրային գործունեությունը իրականացնում, առանձին հաշվառում պետք է վարեք թե՛ առևտրի մասով և, թե՛ հանրային սննդի մասով: Եթե Շրջանառության հարկի համակարգում եք գործունեություն իրականացնում՝ առևտրին վերագրվող ծախսերը և հանրային սննդին վերագրող ծախսերը ևս պետք է առանձնացնել և վերագրել ամեն մեկինը իրեն:
Հարգելի Նաիրա, կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկի համակարգում հանրային սննդի ոլորտում նաև գործունեություն իրականացնելիս համաձայն ՀՕ 258 հոդվածի առևտրային գործունեությունը կհարկվի 20 տոկոս դրույքաչափով , թե՞ 5 տոկոս:
5 տոկոս դրույքաչափով:
Եթե ձեր ամբողջ գործունեության շրջանառությունը անցնի 115 մլն, ապա դուք էլի հանրային սնունդով կմնաք շրջհարկի դաշտում, բայց առևտուրը արդեն կհարկվի 20 տոկոսով։
Եթե դուք հարկվում եք շրջանառության հարկով, ապա նույն հաշվետվության մեջ ցույց կտաք նաև տվյալները հանրային սննդի տողում և կհարկվեք 5%-ով։
Պետք է իրականացնեք առանձին հաշվառում, առք ու վաճառքը առանձին սնունդը առանձին: