Հանրային սննդի գործունեություն իրականացնող կազմակերպությունն արդյոք պարտավո՞ր է տրամադրել ՀԴՄ կտրոն

Արամ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: 58 350 000 դրամի շեմը գերազանցած հանրային սննդի գործունեություն իրականացնող կազմակերպությունը արդյոք պարտավո՞ր է ՀԴՄ կտրոն տրամադրել կոնկրետ մենյուի ցանկով, այսինքն՝ պարտադիր պե՞տք է գրվի օրինակ՝ մեկ հյութ, մեկ սուրճ և այլն, թե՞ կարող է ընդամենը գրել հանրային սնունդ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Այո, ՀԴՄ կտրոնի վրա օրենսգրքով սահմանված ապրանքի անվանումը և ապրանքային դիրքը, աշխատանքի կամ ծառայության անվանումը և կոդը, ինչպես նաև գնվող ապրանքի քանակը և դրա չափման միավորը (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների) տպագրվում են նախորդ տարվա (2013 թվականից սկսած) արդյունքներով 58.35 մլն դրամ և ավելի իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների կողմից: Նշված հարկ վճարողները շարունակում են կիրառել սույն կետով սահմանված պահանջը՝ անկախ հարկ վճարողի՝ հետագա տարիների իրացումից հասույթի մեծությունից:

Tigran

16. ՀԴՄ կտրոնի վրա օրենսգրքով սահմանված ապրանքի անվանումը և ապրանքային դիրքը, աշխատանքի կամ ծառայության անվանումը և կոդը, ինչպես նաև գնվող ապրանքի քանակը և դրա չափման միավորը (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների) տպագրվում են նախորդ տարվա (2013 թվականից սկսած) արդյունքներով 58.35 մլն դրամ և ավելի իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների կողմից: Նշված հարկ վճարողները շարունակում են կիրառել սույն կետով սահմանված պահանջը՝ անկախ հարկ վճարողի՝ հետագա տարիների իրացումից հասույթի մեծությունից:

Արամ

Հարգելիներս, հանրային սննդի գործունեությունը հանդիսանում է ծառայություն և ծառայության դասակարգիչն է 5 610 կոդը: Արդյոք կարելի՞ է հդմ կտրոնի վրա միայն տպել հանրային սննդի ծառայության դասակարգիչը, ծառայության անվանունը, այսինքն՝ միայն գրվի Հանրային սնունդ։

Tigran

Գործունեության դասակարգիչը պետք է նշեք հնգանիշով 56.10.1 կամ 2 կոդը: Իսկ ՀԴՄ-ի կտրոնի վրա աշխատանքի կամ ծառայության ստեղծման դեպքում նշվում է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 875-Ն հրամանով հաստատված՝ արտադրանքի դասակարգումն ըստ գործունեության տեսակների դասակարգչի (ԱԴԳՏ) 4-րդ աստիճանին համապատասխան՝ ըստ դասակարգչով սահմանված աշխատանքի կամ ծառայության կոդը (4 նիշը) և այդ կոդում ներառված՝ փաստացի կատարված աշխատանքի կամ փաստացի մատուցված ծառայության անվանումը: