Հայաստանի կառավարությունը հունիսի 17-ի իր նիստում որոշել է հայերեն տպագրել փոքր և միջին կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտը, որը կիրառելու է Հայաստանում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների ճնշող մեծամասնությունը և որը հնարավորություն կտա զգալիորեն պարզեցնել և առավել արդյունավետ դարձնել հաշվապահական հաշվառումը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկաներին հիշեցրել է, որ ՀՀ կառավարությունը որդեգրել է մի սկզբունք, ըստ որի ոլորտին վերաբերող միջազգային ստանդարտն ընդունելուն պես այն կարող է անարգել կիրառվել մեր երկրում` առանց սպասելու փաստաթղթի հայերեն թարգմանությանը։ «Գործնականում, սակայն, ձեռնարկատերն ստիպված է երբեմն կիրառել և՛ հին, և՛ նոր ստանդարտը` կատարելով չարդարացված ծախսեր։ Այս խնդիրը պետք է լուծվի` եթե նույնիսկ օրենսդրական փոփոխության անհրաժեշտություն լինի»,-ասել է նա:
Աղբյուր` panarmenian.net
Facebook մեկնաբանություններ