Հայաստանի համայնքների միություն

Ընկերություն` Հայաստանի համայնքների միություն
Էլ. փոստ` gnumner շնիկ caa.am
Թափուր աշխատատեղ`  Կազմակերպության հաշվապահական հաշվառման իրականացման ծառայության մրցույթ
Աշխատանքի նկարագրություն` Ապահովում է Միության հաշվապահական հաշվառումը ՀՀ օրենսդրության, Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին և շնորհատուների պահանջներին համապատասխան – ապահովում է ֆինանսական, պետությանը ներկայացվող, շնորհատուներին ներկայացվող հաշվետվությունների պատրաստումը – ապահովում է պարբերական ‎‎ֆինանսական հաշվետվությունների ու առնչվող այլ փաստաթղթերի պատրաստումը և ներկայացումը գործադիր տնօրենին, ծրագրերի ղեկավարներին – կազմակերպում է հաշվապահական հաշվառման փաստաթղթերի պահպանումը – մասնակցում է Միության տարեկան բյուջեի պատրաստմանը – մասնակցում է Միության ծրագրերի բյուջեների մշակմանը և ‎իրականացնում հսկողություն ծրագրերի ֆինանսական հոսքերի նկատմամբ – վարում է անդամավճարների էլեկտրոնային ռեգիստր – կազմում է վճարման հանձնարարականներ – վարում է հաշիվ ապրանքագրերի գրանցամատյան (ՀԾ-ում կամ այլ էլեկտրոնային գրքերում) – յուրաքանչյուր ամսվա վերջում իրականացնում է բանկային հաշիվների հաշվապահական հաշվառման արդյունքների և բանկային քաղվածքների արդյունքների համադրում – դրամարկղի առկայության դեպքում ապահովում է դրամարկղի վարումը՝ ըստ Միության ընթացակարգերի, վերահսկում է դրամարկղի գույքագրումը – հաշվարկում և ձևակերպում է աշխատակազմի աշխատավարձերի վճարումը – վարում է ‎ֆինանսական փաստաթղթերի հաշվառման և պահպանման համակարգը – աջակցում է ներքին վերահսկողության համակարգերի գործածմանը և կատարելագործմանը – աջակցում է ‎արտաքին ֆինանսական աուդիտի անցկացմանը
Այլ նշումներ` Դիմումների ներկայացման ընթացակարգ Հետաքրքրված ընկերությունների առաջարկները պետք է ներառեն ծառայության մատուցման a. Ամսական գինը b. համանման աշխատանքների օրինակների ցանկ Առաջարկներն անհրաժեշտ է ուղարկել gnumner շնիկ caa.am հասցեով, վերնագրում նշելով «Հաշվապահական հաշվառում» բառերը։ Առաջարկի ներկայացման վերջնաժամկետն է 2017թ. սեպտեմբերի 25-ը (Երևանի ժամանակով 18.00-ը): Առաջարկի ներկայացման պահանջների և ընթացակարգի վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Հայաստանի Համայնքների Միություն՝ 010574501։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ