Տիգրան․
Ողջույն, հարգելի գործընկերներ, մի քանի հարց ունեմ համատրիությունների գործունեության հետ կապված․
1․ Արդյո՞ք համատիրությունները չեն կարող աշխատել շրջանառության հարկով
2․ Եթե պարտադիր ընդհանուր հարկման համակարգում է գործելու, ապա իրավաբանական անձանցից անդամավճար ստանալու համար պե՞տք է հարկային հաշիվ գրել և ԱԱՀ վճարել, թե՞ հաշիվ վավաերագիր
3. Իրավաբանական անձանց մասով դուրս գրված հաշիվներից առաջանու՞մ է շահութահարկ
1 կարող են աշխատել շրջանառության հարկով,բայց դրանք ոչ առևտրային են համարվում,
2 հաշիվ վավերագիր՝ եթե նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել 115 միլիոն դրամը.
3 այո , եթե շահույթ ստացվի,
Շնորհակալ Եմ արձագանքի համար, 3-րդ կետի մասով նկատի ունեմ Իրավաբանական անձանց դուրս գրված Պարտադիր Նորմերի /Համատիրության վճարների հաշիվների մասով։ Այս դեպքում չունենք չէ շահութահարկի պարտավորություն?
եթե շահույթ ունենաք կլինի շահութահարկի պարտավորություն