Արթուր Մարտիրոսյան.
Խնդրում եմ օգնեք ևս մեկ հարցում:
Մեր ընկերության երկու աշխատակիցներ ազատվել են աշխատանքից, որը համարվել է նրանց հիմնական աշխատանքի վայրը: Նրանք զուգահեռ աշխատել և հիմա էլ աշխատում են նաև մեկ այլ ՍՊԸ-ում` համատեղության կարգով: Խնդրում եմ հուշեք համատեղությամբ աշխատանք կատարելու մասին նշումը աշխատանքային գրքույկում ո՞վ պետք է կատարի` մեր ընկերությունը իր կնիքով, թե ուղղակի մենք ազատենք սովորական, իսկ այնտեղ նշվի, որ ընդունվել են աշխատանքի համատեղության կարգով այսինչ թվականից:
Արթուր
Ընդհանրապես պարտավոր չեք գրանցել, բայց աշխատողի պահանջով, եթե նա համապատասխան թուղթ է ներկայացրել մյուս կազմակերպությունից, որտեղ նա համատեղությամբ է աշխատում, ապա այո
ՀՀ Աշխատանքային օրենսգիրք
ՀՈԴՎԱԾ 90
4. Աշխատողի պահանջով աշխատանքային գրքույկում լրացվում են`
1) աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը.
2) զբաղեցրած պաշտոնի կամ կատարած աշխատանքի մասին տեղեկությունները.
3) համատեղության կարգով աշխատելու ժամանակահատվածը, եթե աշխատողը համատեղությամբ աշխատանքը հաստատող փաստաթուղթ է ներկայացնում հիմնական աշխատավայրի գործատուին:
5. Աշխատանքային գրքույկում, սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված տեղեկություններից բացի, այլ տեղեկություններ չեն գրառվում:
6. Աշխատանքային գրքույկի ձևը, վարելու կարգը, ինչպես նաև աշխատանքային գրքույկի կրկնօրինակ տրամադրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը
Վարձու աշխտողը ինքը պետք է որոշի, թե որ աշխատավայրըիր համար կհամարվի հիմնական: Ձեր Ընկերության ղեկավարի համապատասխան հրամանը կամ հրահանգը (և աշխատանքային պայմանագրում համապատասխան փոփոոխությունը) կարող է տեղի ունենալ մայն աշխատաքցի դիմումի հիման վրա:
Շնորհակալություն պատասխանների համար:
Իսկ հնարավոր չէ մենք գրանցենք գրքույկում ընդունումը (01.10.2007) և ազատումը (01.09.2010) մյուս ընկերությունն էլ իր հերթին գրանցի ընդունումը (01.11.2007) և հետագայում ազատումը: Այլապես ինչպես հասկացա համատեղությամբ աշխատավայրի փաստաթղթի հիման մենք պետք է գրանացում կատարենք մեր կնիքով: Ճիշտ չի լինի արդյոք յուրաքանչուրս կատարենք մեր ընկերության գրանցումները: Գուցե ինչ որ նրբություն կա, որը պարզ չէ:
Արթուր