Համայնքի խոշորացում

Էմիլի.

Հարգելի հաշվապահներ, մեկ հարց ունեմ. համայնքը խոշորացվում է և կան աշխատակիցներ, ովքեր իրենց դիմումի համաձայն ուզում են աշխատանքից ազատվեն, բայց դեռ հաստատաված հաստիքացուցակ և բյուջե չունենք: Կարո՞ղ եմ ազատել աշխատանքից Պեկով, բայց գումարը փոխանցել, երբ բյուջե ունենաք, և կասեք` ո՞ր հոդվածի կետով է ազատման հրամանը տրվում:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Ոչ, պետք չի մարդկանց ազատել պեկ-ով, պետք է անպայման դիմումը ազատման լինի, եթե իրենք են ցանկանում: Իսկ բյուջեն խնդիր չէ, օրենք չեն կարդում ոմանք, որպես կանոն, բյուջետային համակարգի օրենք Հ.32 10. Մինչև բյուջետային տարվա սկիզբը համայնքի բյուջեն չհաստատվելու դեպքում` ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով: Այդ դեպքում համայնքի ղեկավարը պարտավոր է կատարել նախկինում կնքված պայմանագրերից բխող պարտավորությունները, չիրականացնել նոր ներդրումներ, իսկ ծախսերը կատարել նախորդ տարվա յուրաքանչյուր ամսում կատարված ծախսերից ոչ ավելի:

Ալլա

Եթե աշխատակիցը դիմում է ներկայացնում աշխատանքից ազատվելու հետ կապված, պետք է հիմք ընդունեք ԱՕ հոդված 112. Աշխատանքային պայմանագրի լուծումը աշխատողի նախաձեռնությամբ և կիրառեք նշված հոդվածով նախատեսված դրույթները։