Համակարգչային տեխնիկայի ներմուծում

Տիգրան.

Բարև ձեզ։ Ես հաճախակի եմ գնումներ կատարում օնլայն հարթակներից։
Ֆիզիկական անձով ուզում եմ սեփական օգտագործման համար ներմուծել համակարգչային մասեր, համակարգիչ կամ notebook:
ՊԵԿ-ի կայքում նայել եմ աղյուսակը թույլատրելի քանակների, բայց չեմ գտել համակարգչային մասերին որոնք են վերաբերում։
Ընդհանուր համակարգիչ հավաքելու համար պետք է գնեմ 10 ապրանք։ Մի կամ 2 ապրանքատեսակից հնարավոր է 2 կամ 4 հատով (օրինակ՝ օպերատիվ հիշողություն կամ կոշտ սկավառակ)։
1) Կարո՞ղ եմ արդյոք հանգիստ պատվիրել։ Չստացվի, մաքսատանը մտածեն բերում եմ վաճառելու նպատակով։
Եվ մեկ հարցել.
2)օրինակ՝ ենթադրենք ՊԵԿ-ի աղյուսակում գրված է, որ ֆիզիկական անձին թույլատրվում է ներմուծել անձնական օգտագործման նպատակով 1 հատ հեռուստացույց։ Դա 1 ամսվա համա՞ր է գրված այդ՝ 1 հատը, թե՞ 1 տարվա համար։ Այսինքն՝ ուզում եմ հասկանամ աղյուսակում նշված քանակները 1 ամսվա կտրվածքի համար են թե՞ մի տարվա։ Որ իմանամ՝ ինչքա՞ն ժամանակը մեկ պատվիրեմ, որ կասկածի տեղիք չտա (չմտածեն հանկարծ վաճառքով եմ զբաղվում)։
3) Գումարը 200 եվրոն գերազանցելու դեպում կամ 31կգ գերազանցելու դեպքում, ավել գումարի 15% ո՞նց և ու՞ր պետք է վճարեմ։
Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Եթե աղյուսակում թույլատրելի քանակները չկան, ապա որոշվելու է ըստ արժեքի: 1. Սեփական օգտագործման համար ներմուծել համակարգչային մասեր, համակարգիչ կամ notebook կարող եք, սակայն երկրորդ անգամ հաստատ կմտածեն, որ վաճառքի համար է: 2. Հաշվարկը տարվում է տարվա հաշվով: 3. Գումարը 200 եվրոն գերազանցելու դեպքում կամ 31կգ գերազանցելու դեպքում, ավել գումարի 15%-ը ու ԱԱՀ-ն պետք է վճարեք պետբյուջե, հաշվեհամարները կտան այդ դեպքում։

Ներսես

ՊԵԿ-ի կայքում նայել եմ աղյուսակը թույլատրելի քանակների, բայց չեմ գտել համակարգչային մասերին որոնք են վերաբերում։
Ընդհանուր համակարգիչ հավաքելու համար պետք է գնեմ 10 ապրանք։ Մի կամ 2 ապրանքատեսակից հնարավոր է 2 կամ 4 հատով (օրինակ՝ օպերատիվ հիշողություն կամ կոշտ սկավառակ)։
1) Կարո՞ղ եմ արդյոք հանգիստ պատվիրել։ Չստացվի, մաքսատանը մտածեն բերում եմ վաճառելու նպատակով։
Եթե տարբեր մասեր եք բերելու արժեքին ուշադրություն կդարցնեն
2)օրինակ՝ ենթադրենք ՊԵԿ-ի աղյուսակում գրված է, որ ֆիզիկական անձին թույլատրվում է ներմուծել անձնական օգտագործման նպատակով 1 հատ հեռուստացույց։ Դա 1 ամսվա համա՞ր է գրված այդ՝ 1 հատը, թե՞ 1 տարվա համար։ Այսինքն՝ ուզում եմ հասկանամ աղյուսակում նշված քանակները 1 ամսվա կտրվածքի համար են թե՞ մի տարվա։ Որ իմանամ՝ ինչքա՞ն ժամանակը մեկ պատվիրեմ, որ կասկածի տեղիք չտա (չմտածեն հանկարծ վաճառքով եմ զբաղվում)։
1 տարի
3) Գումարը 200 եվրոն գերազանցելու դեպում կամ 31կգ գերազանցելու դեպքում, ավել գումարի 15% ո՞նց և ու՞ր պետք է վճարեմ։
Պետք է վճարեք պետբյուջե, վճարելու եք նաև ԱԱՀ

Տիգրան

Այսինքն` եթե ես գնում եմ 300 000 համակարգչի մաս, ես պետք է վճարեմ 300 000 դրամի 15% և 300 000 դրամի 20%, որպես ԱԱՀ: Եվ այդ դեպում 300 000 դրամանոց համակարգչի մասը դուրսա գալիս դառնում է մասի արժեք 300000, մաքսազերծման 15% 45 000 և ԱԱՀ 20% 60.000: Ընդհանուր 405 000 դրա՞մ:

Davit

Ոչ, կվճարեք շատ ավելի մեծ գումարներ: Որովհետև ձեր նշված 300 000 դրամին մեր մաքսայինը չի հավատում և ապրանքի հայտարարագրման ժամանակ ստիպում է այն մաքսազերծել շուկայական գնով, իսկ շուկայական գինը իրենք են որոշում: Շատ հանարաոր է, որ 300 000 դրամանոց ապրանքի շուկայական գինը որոշեն, որ 600 000 դրամ է, և մաքսազերծումը սկսեն հաշվել 600 000 դրամի 15 տոկոս + 20 տոկոս ԱԱՀ: Էլ չեմ ասում, որ վճարելու եք նաև բրոքերի գումար, որորվհետև ինքնահայտարարագրման համակարգը շատ բարդ և անհասկանալի: Բացի դրանից ձեզնից կպահանջեն նաև թույլատվություւներ ԱԱԾ—ից և ՊՆ-ից, դրանք նույնպես գումարներ են ամեն կտոր ապրանքի համար սկսված 1 000—ից մինչև 12 000 դրամ: Կարճ ասած` ԱՊԱԳԱ ԿԱ))))