Համակարգչային վրիպակի պատճառով պակաս հաշվարկված հարկ

Նարինե.

Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք ասել` ինչ վարչական պատասխանատվություն է հասնում համակարգչային վրիպակի պատճառով պակաս հաշվարկած հարկի համար: Այս տարի հաշվարկելու ժամանակ նկատեցի, որ բանաձևի մեջ 0,01 տոկոսի անճշտություն կա, և տարեկան հաշվով գումարը կազմում է 17515 դրամ: Ես արդեն պատրաստվում եմ այդ պակասը փոխանցել բյուջե: Դա եկամտահարկ: Եթե ստուգում լինի, այդ վրիպումը ինչքա՞ն կազդի, կմեղմացնի՞ պատասխանատվությունը, թե՞ ոչ, քանի որ դիտավորյալ չի կատարվել: Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Նարինե

Նարինե ջան, դա կապ չունի` վրիպում է, թե դիտավորություն, դրա համար ոչ մի վարչական պատատսխանատվություն էլ չի հասնում: Այս դեպքում Դուք պատասխանատվություն եք կրում Հարկերի մասին ՀՀ օրենքի 23-րդ և 27-րդ հոդվածների մասով: 27-րդ հոդվածով պատասխանատվությունից խուսափելու համար կարող եք ներկայացնել ճշգրտված հաշվետվություն: Եթե տվյալ հարկատեսակի գծով ունեք գերավճար, ապա 23-րդ հոդվածն էլ Ձեր վրա չի ազդի, իսկ եթե ոչ, ապա հաշվարկեք տույժերը և փոխանցեք պետ. բյուջե: