Տարոն.
Աշխատողն ազատվել է օգոստոս ամսին, ազատման մասին աշխատողի գրանցման հայտում նշվել է աշխատանքային հարաբերության ավարտը, նույն աշխատողին նոյեմբերից կրկին ընդունել ենք աշխատանքի, սակայն հաշվետվություն ուղարկելիս համակարգը չի ընդունում: Խնդրում ենք օգնել:
Հարգելի Տարոն, համակարգը նոր գրանցման հայտ չի ընդունելու: Պետք է գտնեք Ձեր աշխատողին “Անձնական էջ” – ի “Աշխատողներ” բաժնում, այտեղից լրացնեք ևս մեկ աշխատանքային հարաբերություն նախկինում ուղարկված հայտի մեջ և ուղարկեք:
Բայց “Աշխատողներ” բաժնում ցույց չի տալիս աշխատողի տվյալները, ում ուզում եմ նորից գրանցել, ո՞նց անեմ, որ ցույց տա: Նախապես շնորհակալություն:
“Արխիվ”-ում ստուգեք (նույն “Աշխատողներ” բաժնում):
Շնորհակալություն շատ:
Ներեցեք, իսկ եթե արխիվում տվյալներ չկան, բոլորը ջնջված են, այս դեպքում ինչպե՞ս կարող ենք ուղարկել: Կանխավ շնորհակալություն: