Սոֆյա․
Հարգելի հաշվապահներ,
1.Շրջանառության հարկով հարկվող ՍՊԸ-ի (փայտե իրերի արտադրություն) գործունեության հասցեն մարզում է, սակայն վաճառները իրականացվում է ամբողջ Հայաստանի տարածքում: Խնդրում եմ ասել, թե ինչպես պետք է կազմակերպվի աշխատակիցների (2 աշխատակից) աշխատավարձերի վճարումը ըստ օրենքի նոր փոփոխության: Կարո՞ղ ենք վճարումները կազմակերպել կանխիկ եղանակով, եթե գումարը չի գերազանցում 300.000 դր-ը:
2. Եթե նույն ՍՊԸ-ն իր գործունեության իրականացման համար ձեռք է բերել նյութեր, սարքավորումներ և համակարգիչ, բայց ոչ բոլոր ՀԴՄ-ների վրա է արտացոլված ՍՊԸ-ի ՀՎՀՀ-ն, ապա կարո՞ղ ենք այդ ՀԴՄ-ներով արտացոլել ծախսերը:
1 Օրենքով կամ աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատավարձերը վճարվում են անկանխիկ ձևով 2022 թվականի հուլիսի 1-ից՝ Երևան քաղաքում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների և նոտարների կողմից, 2023 թվականի հուլիսի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական կենտրոններում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների և նոտարների կողմից, 2024 թվականի հուլիսի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության այլ բնակավայրերում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների և նոտարների կողմից:
դեռ կարող եք։
2 Միայն այն ՀԴՄ-ների հիման վրա կարող եք հիմնավորել ծախսերը որոնց վրա նշված է ՍՊԸ-ի ՀՎՀՀ-ն: