Կոմունալ վճարները ծախս դիտելու համար

Մարիա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: ՍՊԸ-ն անհատույց վարձակալել է տարածք գուրծունեությունը ծավալելու համար: Արդյո՞ք պարտադիր պետք է այդ տարածքի հետ կապված կոմունալ վճարները` հեռախոսը, էլեկտրաէներգիան և այլն ծախս դիտելու համար անվանափոխել ՍՊԸ-ի անունով, թե՞ վարձակալման պայմանագիրը նոտարական հաստատումով բավարար է:
Շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Grisha

Մարիա, նոտարական վավերացումը ոչ մի բանի հիմք չի կարող հանդիսանալ, երկրորդ` կոմունալ ծախսերը համախառն եկամտից նվազեցնելու համար անհրաժեշտ է, որպեսզի ձեր վարձակալության պայմանագիրը պետական գրանցում ստանա, և կոմունալ ծախսերի հաշիվը ձեր անունով գա: Չէ՞ որ անհաժեշտ է համարվում, որ ծախսերը լինի եկամտի ստացման հետ կապված և դրա համար անհրաժեշտ, ինչպես նաև փաստաթղթերով հիմնավորված: