Լիանա․ Խնդրում եմ հուշել՝ արդյո՞ք առևտրային գործունեություն ծավալող (հագուստի առք ու վաճառք) ԱՁ – ն շրջ. հարկի հաշվետվություն ներկայացնելիս կոմունալ ծախսերը կարող է նվազեցնել։ Կիսվել՝ Նման նյութեր՝ Շրջանառության հարկի նվազեցում ապրանքը Չինաստանից ներմուծելու դեպքում Աշխատավարձի և կոմունալ ծախսերի նվազեցումներ շրջանառության հարկից Աշխատավարձի գծով ծախսերի նվազեցում շրջանառության հարկից Աշխատավարձի նվազեցում շրջ. հարկից Որո՞նք են նվազեցվող ծախսերը
Բարև Ձեզ։ Պետք է կոմունալ ծախսերի մասով ունենաք ստացված հաշիվներ Ձեր անունով, որպեսզի կարողանաք նվազեցնել։
Այսինքն, եթե վճարումները իրականացվում են օնլայն դրամապանակի միջոցով, դա հիմք չի հանդիսանա՞։
Ոչ, օնլայն վճարումները հիմք չեն։ Պետք է ունենաք ստացված հաշիվներ, իսկ դրա համար պետք է կոմունալ ծառայություն մատուցողների մոտ Ձեր անունով փոխվեն տվյալները։
այո ,եթե հաշիվներ ստանաք ինվոյսինգով, որպես Աձ բաժանորդի հաշիվներ պետք է լինեն