Կես դրույքով աշխատանքի դեպքում պայմանագրի կնքում

Արփինե․

Կես դրույքով աշխատանքի դեպքում պայմանագիրը պետք է կնքել աշխատաժամանակի գումարային հաշվարկով (հոդված 84, 1-ին մասի 13-րդ կետ), չէ՞, քանի որ եթե այս դեպքում նվազագույն ամսական աշխատավարձը չի բավարարում, ապա նվազագույն ժամանակային հաշվարկը գործի:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Էդիկ

Բարև Ձեզ։ Այո, կարող եք նշել ժամավճարով, հետևյալ դրույքաչափերով․

1) աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)` 406 դրամ.

2) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)` 454 դրամ.

3) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)` 680 դրամ:

Տիգրան

ԱՕ հոդված 180.
Աշխատողի ընթացիկ ամսվա ժամային դրույքաչափը որոշվում է տվյալ ամսվա հիմնական աշխատավարձը կամ պաշտոնային դրույքաչափը ՀՀ օրենսդրությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով կամ աշխատանքային պայմանագրով կամ գործատուի իրավական ակտով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված ամսվա աշխատաժամերի ընդհանուր թվի վրա բաժանելու միջոցով, իսկ աշխատողի ընթացիկ ամսվա օրական դրույքաչափը որոշվում է տվյալ ամսվա հիմնական աշխատավարձը կամ պաշտոնային դրույքաչափը ՀՀ օրենսդրությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով կամ գործատուի իրավական ակտով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված ամսվա աշխատանքային օրերի ընդհանուր թվի վրա բաժանելու միջոցով:
Իսկ այս տարվա համար ժամավճարի նվազագույն չափերը արդեն նշված են: