Աշոտ.
Զբաղվում եմ հյուրատնային գործով և զբոսաշրջիկներին սնունդով ապահովելով, ինչպես նաև կատարում եմ հուշանվերների վաճառք: Անցած տարի աշխատել եմ որպես ընտանեկան գործունեություն ծավալող ՍՊԸ և չեմ անցել 24 մլն դրամը: Անցած տարի հունվար ամսին դիմել եմ նոր սերնդի դրամարկղային մեքենայի համար, մուծել եմ 60 000 դրամ, մինչ այժմ չեմ ստացել: Կարո՞ղ եմ դիմել միկրոբիզնեսի համար, ինչպե՞ս պետք է աշխատեմ՝ հյուրատունն առանձին, առևտուրն առանձի՞ն, թե՞ միասին: Իմ հին սերնդի դրամարկղային մեքենան չի աշխատում, և չեն վերանորոգում: Ի՞նչ խորհուրդ կտաք:
Հուշանվերների վաճառքը դա առևտուր է, որը, կարծում եմ, հնարավոր կլինի չառանձնացնել և մտնել միկրոբիզնեսի ռեժիմ, քանի որ այն, ոնց որ թե, ո՛չ Երևանում է, ո՛չ առևտրի կենտրոնում, ո՛չ էլ տոնավաճառում: Հին սերնդի դրամարկղային մեքենան չեն վերանորոգի, պետք է որևէ կերպ ձեռք բերեք նոր սերնդի կամ սահմանված պահանջներին համապատասխանող ՀԴՄ, նոր սերնդի դրամարկղային մեքենայի համար մուծված 60 000 դրամն էլ հետ ուզեք, կարող եք անգամ ՀԴՄ վարձակալել պայմանագրով և աշխատել:
Բայց հյուրատնային գործով և զբոսաշրջիկներին սնունդով ապահովող ՍՊԸ-ն կարո՞ղ է արդյոք մտնել միկրոբիզնեսի ռեժիմ:
Ալլա ջան, այո, ՍՊԸ-ն ևս կարող է, նայիր 267-րդ հոդվածի 3-րդ մասը, նույն հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետում՝ …(բացառությամբ Օրենսգրքի հավելված 3-ով նախատեսված՝ զբոսաշրջային տների միջոցով մատուցվող՝ հյուրանոցային ծառայությունների հետ անմիջականորեն կապված՝ հանրային սննդի (նախաճաշ, ճաշ, ընթրիք) ոլորտի գործունեության): Սա էլ հավելված 3-ի աղյուսակի 13-րդ կետը՝ Զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցում (այդ թվում՝ այդ ծառայությունների հետ անմիջականորեն կապված՝ հանրային սննդի (նախաճաշ, ճաշ, ընթրիք) ոլորտի գործունեությունը): Իմ կարծիքով՝ կարող է, բացառություն է արված, հուշանվերների վաճառքի համար ենթադրվող պայմանների սահմանափակումներին էլ չի առնչվում հարցը:
Տիգրան ջան, շնորհակալություն պատասխանի համար, իսկ իմ ՍՊԸ-ով կարո՞ղ եմ համարվել միկրոձեռնարկատեր, թե՞ ՍՊԸ-Ի գործունեությունը կասեցնեմ և դիմեմ հարկային որպես ֆիզիկական անձ:
ՀԴՄ որտեղի՞ց կարելի է վարձակալել:
Աշոտ, նայեք վերևում գրածս պատասխանը, իսկ ՀԴՄ-ի մասով՝ որտեղից կարող եք, վարձակալեք, անպայման պայմանագրով, այն պետք է գրանցման համար ներկայացնել, կարգով սահմանված է:
Որպես ֆիզ. անձ Դուք մտնում եք Ձեր գործունեությամբ հավելվածում ընդգրկված ցուցակի մեջ:
ՍՊԸ-ով որ մտնեմ միկրոբիզնեսի դաշտ, վարձու աշխատողների համար մուծվող գումարը նույնը կլինի՞:
Միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողների համար պետք է վճարեք 5 000 դրամ եկամտային հարկ, աշխատավարձի չափը պետք է լինի 92 618 դրամ, նվազագույնը 68 000, սոց. վճարը 2.5 տոկոս, 1 000 դրամ զինծառայողների ֆոնդին։ Մինչև յուրաքանչյուր հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային պետք է ներկայացնեք եկամտային հարկի հաշվարկ` միկրոձեռնարկատիրությունում ներգրավված վարձու աշխատողների համար: