Հայկուհի.
Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Հարցս հետևյալն է. եթե աշխատակիցը գրել է աշխատանքից հեռացման դիմում մեկ ամիս առաջ, կարո՞ղ է այդ մեկ ամսվա ընթացքում օգտվել նաև իրեն հասանելիք ամենամյա արձակուրդի մնացորդից (օր.՝ երկու շաբաթ), կարո՞ղ է գործատուն մերժել արձակուրդի դիմումը և չտրամադրել արձակուրդը։
Գործատու կողմին էլ հարմար կլինի տրամադրել այդ չօգտագործված արձակուրդը, դրանով ձեր ազատման ժամկետը կտեղափոխվի արձակուրդի հաջորդ օրը:
Շնորհակալություն պատասխանի համար։
1. Եթե հնարավոր է, խնդրում եմ մանրամասնել՝ ինչու՞ է գործատուին ձեռնտու ազատման ժամկետը հետաձգել։ Վերջնահաշվարկը նույն կերպ չի՞ հաշվարկվում, ինչ արձակուրդայինը։
2. Եվ եթե, այնուամենայնիվ, ֆինանսական կողմը անտեսենք (գործատուն ուզում է, որ աշխատակիցը հնարավորինս երկար աշխատի) կարո՞ղ է գործատուն մերժել արձակուրդի դիմումը։
1. Գործատուին ոչ թե ձեռնտու է ազատման ժամկետը հետաձգել, այլ հարմար կլինի, մեկ է այդ չօգտագործված արձակուրդայինի գումարը վերջնահաշվարկով պետք է ստանաք:
2. Հնարավոր է, եթե մերժի պետք է վերջնահաշվարկով վճարի այդ գումարը։
Եթե աշխատակիցը ազատվում է, վճարվում է վերջնահաշվարկ, էլ արձակուրդային չի տրամադրվում:
ԱՕ հոդված 168. Չօգտագործված ամենամյա արձակուրդի տրամադրումը աշխատանքից ազատվելիս
Աշխատանքից ազատվելիս (բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերով և 109-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ, 7-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ կետերով նախատեսված դեպքերի) չօգտագործված ամենամյա արձակուրդը այդ իրավունքը ձեռք բերած աշխատողի ցանկությամբ տրամադրվում է ազատման տարին, ամիսը, ամսաթիվը տեղափոխելու միջոցով: Այդ դեպքում աշխատանքից ազատման օր է համարվում ամենամյա արձակուրդի ժամկետի ավարտին հաջորդող օրը:
Աշխատակիցը կարող է օգտվել իր ամենամյա արձակուրդից մինչև աշխատանքից ազատվելը, և ազատման օրը կտեղափոխվի արձակուրդի ավարտին հաջորդող օրը՝ Աշխատանքային օրենսգրքի 168-րդ հոդվածի համաձայն։ Եվ քանի որ վճարովի ամենամյա արձակուրդի ժամանակահատվածում կուտակվում են արձակուրդի օրեր, դա նույնպես հաշվի առեք արձակուրդի օրերը նշելիս։ Եթե անցնում եք այլ աշխատանքի, ապա կարելի է արձակուրդ գնալ, եթե ոչ՝ վերջնահաշվարկի ժամանակ կատարվելու է չօգտագործված արձակուրդի հատուցում, եթե վճարման հետ կապված խնդիր չկա Ձեր կազմակերպությունում։