Կարո՞ղ է Ա/Ձ-ն դադարեցնել գործունեությունն առանց հետևանքների

Nune.

Բարև Ձեզ: Ես պետ. ռեգիստրում գրանցվել եմ որպես ԱՁ, բայց դեռ ՊԵԿ չեմ տվել հայտարարություն /դեռ քսան օրը չի լրացել/ կարո՞ղ եմ արդյոք այս պահին սառեցնել գործունեությունս առանց հետևանքների:
Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Պետ. ռեգիստրում գրանցվելուց միանգամից հարկայինում Դուք համարվում եք գրանցված: Այնպես որ, եթե ուզում եք դադարեցնել գործունեությունը՝ ամեն դեպքում պետք է հայտարարությունը միկրոյի, եթե այդ դաշտին Դուք համապատասխանում եք, պետք է տաք, հետո տաք գործունեության դադարեցման հայտարարություն, որպեսզի չունենաք այլ պարտավորություն հարկերի վճարման և հաշվետվությունների հանձնման։

Tigran

Գոնե հաշվառվեք հաշվետվությունների համակարգում, որից հետո ներկայացրեք գործունեության ժամանակավոր դադարի մասին հայտարարություն: Եթե պետք է գործունեություն չսկսած լուծարման գնաք՝ բա գրանցվելու իմաստը ո՞րն էր:

Nune

Շնորհակալություն:

Իննա

ՏՀՏ-ից վերցրեք Էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման համակարգի մուտքանուն և գաղտնաբառ, մուտք գործեք համակարգ և լրացրեք գործունեության ժամանակավոր դադարեցման հայտ՝ հետագայում վերսկասելու հնարավորությամբ։

Gevs

Հարգելի Նունե, Ձեր տվյալները ավտոմատ կերպով Պեկ-ի տեղեկատվական բազայում ավտոմատ գրանցվել է: Սակայն օրենքը չի սահմանափակում Ձեր դիմումը ընդունելու էլեկտրոնային ձևաչափով: Ուղղակի Դուք չեք նշել Ձեր գրանցման օրը, որով և կդիտարկվեր հստակ մոտեցումը:

Gevs

Ձեզ պետք է ասած լինեին ՊԵկ-ի էլեկտրոնային համակարգում պարտադիր գրանցված լինելու հանգամանքը:

Anushik

Կարող եք ներկայացնել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն և դադարեցնել գործունեությունը, քանի որ այս հարկային տարվա ընթացքում կրկին գործունեություն ծավալելու պարագայում կհանդիսանաք ԱԱՀ վճարող: Չմոռանաք մինչև հարկային տարվան հաջորդող հարկային տարվա փետրվարի 1-ը ներառյալ հարկային մարմին ներկայացնել հաշվետվություն` նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության վերաբերյալ:

Աննա

Կարող եք նորկայացնել որպես միկրոձեռնարկատիրության հարկատեսակ և տաք Ձև 207՝ անորոշ ժամկետով դադարեցում: