Ani.
Հարգելի հաշվապահներ, 3 հարց ունեմ: 1. Կարո՞ղ է արդյոք գործունեության դադարի մեջ գտնվող կազմակերպությունը գնել ավտոմեքենա: 2. Եթե չի կարող, ապա ո՞նց վարվել, գործունեության վերսկսում տալ առանց աշխատակից գրանցելու և գնե՞լ ավտոմեքենան: 3. Կազմակերպության վրա գրանցելու համար ի՞նչ տվյալներ և փաստաթղթեր են պետք, որտե՞ղ է անհրաժեշտ դիմել:
1. Կարո՞ղ է արդյոք գործունեության դադարի մեջ գտնվող կազմակերպությունը գնել ավտոմեքենա: Ոչ, գոնե վերսկսում արեք, որ ասեք հիմնադրի կամ ինչ որ կերպ ներդրում է: 2. Եթե չի կարող, ապա ո՞նց վարվել, գործունեության վերսկսում տալ առանց աշխատակից գրանցելու և գնե՞լ ավտոմեքենան: Թեկուզ գնման գործարքը հիմնադիրն էլ կարող է կատարել: 3. Կազմակերպության վրա գրանցելու համար ի՞նչ տվյալներ և փաստաթղթեր են պետք, որտե՞ղ է անհրաժեշտ դիմել: Այս հարցով Ճանապարհային ոստիկանություն դիմեք:
1. Կարո՞ղ է արդյոք գործունեության դադարի մեջ գտնվող կազմակերպությունը գնել ավտոմեքենա:
Այո կարող է, օրինակ՝ մեքենա է գնում, որ կարողանա վերսկսի գործունեությունը:
2. Եթե չի կարող, ապա ո՞նց վարվել, գործունեության վերսկսում տալ առանց աշխատակից գրանցելու և գնե՞լ ավտոմեքենան:
Կարող է հիմնադիրը գնել ավտոմեքենան:
3. Կազմակերպության վրա գրանցելու համար ի՞նչ տվյալներ և փաստաթղթեր են պետք, որտե՞ղ է անհրաժեշտ դիմել
Դիմեք ՃՈ, դիմեք այդ գործունեությամբ զբաղվող լիազոր մարմին:
Առանց վերսկսման հայտարարություն տալու կազմակերպության հիմնադիրը իրավունք ունի գնել ավտոմեքենա հետագայում գործունեության վերսկսման դեպքում ներդրում կատարել։
Այսինքն՝ Ձեր ասելով կազմակերպության վրա չի գրվում մեքենան, այլ հիմնադիրի, և հիմնադիրը հետագայում ներդրու՞մ է կատարում որպես սեփական կապիտալ: Իսկ այս դեպքում հետո ո՞նց է փաստաթղթավորվում, ե՞րբ հիմնադիրից դառնում է կազմակերպության հիմնական միջոց։