Սիրարփի.
Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով և պայմանագրով ծառայություն է մատուցում ոչ ռեզիդենտ օտարերկրյա կազմակերպությանը: e-invoicing-ով հաշիվներ դուրս չեն գրվել, միայն առկա են հաշիվ-ապրանքագրեր և ակտեր: Կարո՞ղ են արդյոք տարվա վերջում էլ. հաշիվներ գրվել անցած ամիսների համար: Շրջ. հարկի հաշվետվությունում նշված պայմանագրով գումարները առկա են:
Այո:
Ոչ թե կարող եք, այլ պետք է գրեք, այլապես կամերալ ակտ կստանաք դուրս գրված հաշիվների և ներկայացված հաշվարկ-հաշվետվությունների անհամապատասխանության համար: