Կարո՞ղ եմ հիփոթեկային վարկ վերցնել եթե քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող եմ

Կնքել եմ քաղաքացիաիրավական պայմանագիր գործատուի հետ։ Գիտեմ, որ հարկային բեռը նույն է (23 տոկոս եկամտային հարկ, 2,5 տոկոս սոց․վճար) ինչպես աշխատանքային պայմանագրի դեպքում, բայց գործատուն ասեց, որ եթե որոշեմ հիփոթեկային վարկ վերցնել, կփոխարինի քաղաքացիաիրավական պայմանագիրը աշխատանքային պայմանագրով (ինչպես հասկանում եմ, որպեսզի հարկի չափը ավելանա, ու ես կարողանամ եկամտային հարկից վարկի տոկոսների վճարման օրենքից օգտվել)։ Եթե եկամտային հարկը նույն է երկու պայմանագրերի դեպքում, ապա ինչու՞ ինձ դա ասեցին։ Մինչև վերը նշված դեպքը ես երկու պայմանագրերի միջև տարբերություն չէի տեսնում։ Կբացատրե՞ք՝ արդյոք իսկապես աշխատանքային պայմանագիրը ունի առավելություններ կենսաթոշակի կուտակման, հիփոթեկային վարկ վերցնելու և այլ նմանատիպ գործողությունների ժամանակ։ Շնորհակալություն

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Աշխատանքային պայմանագրի դեպքում գործատուն պարտավոր է ապահովել աշխատանքային օրենսգրքով սահմանաված երաշխիքների կատարումը։ Մասնավորապես պարտավոր է տրամադրել ամենամյա նվազագույն արձակուրդը, անաշխատունակության նպաստների վճարը, պայմանագիրը լուծելիս վճարել վերջնահաշվարկը, արձակման նպաստը, վճարել պարապուրդի ժամանակահտվածի համար և այլն։
Քաղաքացիաիրավական պայմանագիր կնքելիս աշխատակիցը զրկվում է Աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված երաշխիքներից:

Tigran

Հարկային օրենսգրքում այդ մասով հ. 160 հստակ շեշտված է վարձու աշխատող լինելու հանգամանքը, իսկ քաղիրավականով, այո, չեք օգտվի այդ հնարավորությունից: