Կարելի՞ է երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատակցին ազատել

Սուսան.

Բարև ձեզ: Հարգելի գործընկերներ, եթե աշխատակիցը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում, և այդ ընթացքում նրա հաստիքը կրճատվել է, ապա գործատուն ի՞նչ պետք է անի՝ ապահովի՞ աշխատակցին աշխատանքով, թե՞ կարող է ազատել: Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

ԱՕ հ.114 մաս 1. Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է` 2.2) երեխային փաստացի խնամող՝ արձակուրդում չգտնվող անձի՝ մինչև մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում, բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 8-10-րդ կետերով նախատեսված դեպքերի: Սակայն ըստ հ.113-ի 2) արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում: Գործատուն պարտավոր է այդ մասին աշխատողին ծանուցել սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետներում՝ կամ 60 օր առաջ: Նաև աշխատանքային պայմանագիրը գործատուն կարող է լուծել, եթե իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում աշխատողին առաջարկել է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, իսկ աշխատողը հրաժարվել է առաջարկված աշխատանքից:
Գործատուի մոտ համապատասխան հնարավորությունների բացակայության դեպքում պայմանագիրը լուծվում է առանց աշխատողին այլ աշխատանք առաջարկելու:
Այսինքն՝ նախ պետք է ծանուցեր գրավոր, գրավոր առաջարկեր այլ աշխատանք, իսկ երեխայի խնամքի հանգամանքը օբյեկտիվ իրողություն է, հարցի բողոքրկումը այս պահին միայն դատական կարգով է հնարավոր, չծանուցման դեպքում հասնում է նաև տուժանքի վճարում գործատուից:

Nerses

1. Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է`
2.2) երեխային փաստացի խնամող՝ արձակուրդում չգտնվող անձի՝ մինչև մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում, բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 8-10-րդ կետերով նախատեսված դեպքերի:

karine

Երեխայի խնամքի արձակուրդում աշխատողի հաստիքը պահպանվուն է աշխատանքային օրենսգրքով՝ հոդված 113։ Հաստիքի կրճատման դեպքում գործատուն պետք է պատշաճ կերպով Ձեզ ծանուցի, այլ աշխատանք առաջարկի, որը չնդունվելու դեպքում կարող է ազատել։

Գայանե

Ոչ, գործատուն չի կարող ֆիզ. արձակուրդում գտնվող անձին ազատել աշխատանքից, եթե տվյալ հիմնարկի անվանումը չի փոխվել, կամ գործատուն պետք է առաջարկի այլ աշխատանք։