Կարելի՞ է արդյոք ուղղում կատարել գրանցման հայտում

Մարինե.

Բարև ձեզ: Հարցս շտապ է. պարետի՝ մարտի 31-ի որոշմամբ արգելվեց հանրային տրանսպորտի գործունեությունը մինչև մայիսի 18-ը, այդ ժամանակաշրջանի համար աշխատողների համար ԱՎՈՒՄ-ը եղել է զրո: Գրանցման հայտում տվյալ ժամանակաշրջանի համար ցույց եմ տվել չվճարվող արձակուրդ ապրիլի 1-ից մինչև մայիսի 18-ը, կարծում եմ՝ սխալ եմ արել, քանի որ վճարումը չենք կատարել համաձայն ՀՀ ԱՕ 186-րդ հոդվածի 6-րդ մասի: Կարո՞ղ եմ արդյոք ուղղում կատարել հայտում (ծրագիրը թույլ է տալիս), և կա՞ արդյոք որևէ պատասխանատվություն այդ ուղղման համար:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Knarik Hokhanyan

Իհարկե կարող եք ուղղում կատարել, հիմնավորումները՝ ստուգման ժամանակ:

Karine

Սխալի դեպքում պետք է ճշգրտված հաշվետվություն տաք։ Կհիմնավորեք պարետի որոշմամբ։

Արփի

Այո։ Ճշգրտում կարող եք տալ ցանկացած ժամանակ։

Մարինե

Շնորհակալություն բոլոր պատասխանների համար: Հարգելիներս, խոսքս այն մասին է, որ աշխատողը դիմում չի գրել իր հաշվին արձակուրդ տրամադրելու, այլ մենք աշխատավարձ չենք հաշվարկել, քանի որ պարետի որոշմամբ արգելվել է այդ գործունեությունը (հիմք ՀՀ ԱՕ 186-րդ հոդվածի 6 մաս), սակայն հայտում ցույց ենք տվել որպես չվճարվող արձակուրդ, և արդյո՞ք հայտում «Այս չվճարվող արձակուրդը հանձնվել է սխալմամբ» տողը նշելու դեպքում տուգանք չի կիրառվի: