Իզաբելա.
Հարգելի հաշվապահներ, Կառավարության թիվ 968-Ն նոր որոշումով 2013թ. ընթացքում ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունները նոյեմբերի 1-ից պետք է կիրառեն նոր սերնդի ՀԴՄ: Սակայն ՀԴՄ-ների կիրառման օրենքի 7-րդ հոդվածի համաձայն, եթե նախորդ տարվա իրացման շրջանառությունը 500,0 մլն.-ից պակաս է, ապա պետք է կիրառեն 2015թ. հունվարի մեկից ոչ ուշ: Հիմա հակասություն է առաջանում, մեր կազմակերպության նախորդ տարվա իրացման շրջանառությունը պակաս է 500.0 մլն-ից, բայց 2013թ. ԱԱՀ վճարող է: Հիմա ինչպե՞ս հասկանալ կառավարության որոշման իմաստը: Խնդրում եմ օգնել:
Ես ինչպես հասկացա` ներքին կարգով որոշում են կայացրել, որը հակասում է օրենքին, դրա համար էլ ամբողջ ինտերնետում փնտրում եմ, չեմ գտնում այդ որոշումը, և ներքին կարգով հրահանգել են հարկային մարմինների տեսուչներին, որպիսի աղմուկ չբարձրանա: Ցավոք ես էլ եմ փնտրում, չեմ գտնում:
Ինչպե՞ս է հաշվարկվում նոր ընդունված պահակի գիշերաժամը:
Ցանցային կապի միջոցներով հսկիչ-դրամարկղային մեքենաների կողմից օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկության ուղարկումը հարկային մարմին պարտադիր է`
– նախորդ տարվա արդյունքներով 500.0 մլն դրամ և ավելի իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամկետներում, բայց ոչ ուշ, քան մինչև 2013 թվականի հուլիսի 1-ը,
– սույն պարբերությունում չնշված այլ հարկ վճարողների համար` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամկետներում, բայց ոչ ուշ, քան մինչև 2015 թվականի հունվարի 1-ը.
ուշադրություն դարձրեք` կառավարության սահմանած ժամկետներում, իսկ կառավարությունը այդ ժամկետը սահմանել է մինչև նոյեմբերի 1-ը, որը համապատասխանում է ոչ ուշ քան 2015 թվականի հունվարի մեկին:
Նոր որոշումը կարող եք կարդալ այստեղ…, որը բնականաբար հակասություն է: