Հայկ.
Բարև Ձեզ հարգելի մասնագետներ: Կարո՞ղ եք օգնել` հասկանալ 2022թ.-ից ուժի մեջ մտնող կանխիկի սահմանափակումների հետ կապված.
1. արդյո՞ք այլևս չենք կարող ՍՊԸ հիմնադրին կանխիկ վճարել շահաբաժին:
Եվ 2-րդ հարցս. արդյո՞ք շուկայից միակողմանի գնման ակտով ձեռքբերումները այլևս չենք կարող առհաշիվ անձի միջոցով կատարել:
Շնորհակալություն:
Դեռ այդ սահմանափակումները չեն ընդունվել։ Նայեք այստեղ:
Քանի դեռ այդ վիճահարույց օրենքը չի ընդունվել, աշխատեք ինչպես գիտեք:
Հարգելի Տիգրան, այսինքն, եթե ընդունենք, որ այդ օրենքը ուժի մեջ է մտնելու (պայմանականորեն), արդյո՞ք իմ նշած երկու դեպքերին էլ պիտի վերաբերվի սահմանափակումները: Թե՞ միայն կոնկրետ այն գործարքներին, որոնք հստակ շարադրված են:
Որոնք հստակ նշված են, չնայած կարող է դեռ փոփոխություններ լինեն, չենք կարող հստակ դեռ նշել։
Շնորհակալ եմ պատասխանի համար: Դե, մնում է սպասել: