Կանխիկ գործառնությունների սահմանափակում

Ս.Հ.

Հարգելի գործընկերներ, արդյո՞ք սահմանափակումներ կան ՍՊԸ-ի աշխատողների աշխատավարձը դրամարկղից վճարման համար, թե՞ ոչ: Հատկապես նկատի ունեմ՝ 100 000 ՀՀ դրամից բարձր աշխատավարձ ստացողների համար գոյություն ունի՞ նման օրենք, թե՞ եթե աշխատողը 100 000 դրամից բարձր աշխատավարձ է ստանում, դա անպայման պետք է վճարվի` աշխատողի բանկային հաշվին փոխանցում կատարելով: Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ելեն

Համաձայն «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքի հոդված 6-ի (Կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սահմանափակումները)՝

3. Սույն հոդվածում նշված սահմանափակումները չեն տարածվում աշխատավարձի, դրան հավասարեցված վճարումների, նպաստների, կրթաթոշակների, կենսաթոշակների և այլ համանման վճարումների:

Այսինքն՝ կարող եք վճարումը կատարել դրամարկղային ելքի օրդերով, որին կից ներկայացվում է վճարային տեղեկագիր, որի վրա գրանցվում են աշխատակիցների տվյալները, հաշվարկված աշխատավարձները, վճարման ենթակա աշխատավարձները և աշխատակիցների ստորագրությունները:

Նարինե

Ոչ, աշխատավարձի վերաբերյալ ոչ մի սահմանափակում չկա, պարտադիր չէ բանկով փոխանցեք, կարող եք նաև կանխիկ վճարել:

Ս.Հ.

Շնորհակալ եմ պատասխանների համար: