Armen.
Բարև ձեզ հարգելի հաշվապահներ:
Կանխիկ գնումների դեպքում կարո՞ղ է կազմակերպությունը տալ հաշիվ ֆակտուրա, որին կցել դրամարկղի մուտքի օրդեր: Մի հարց ևս` հ/ֆ կարո՞ղ ենք տալ ֆիզ անձին, թե միայն իրավաբանական անձանց:
Շնորակալություն:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Armen.
Բարև ձեզ հարգելի հաշվապահներ:
Կանխիկ գնումների դեպքում կարո՞ղ է կազմակերպությունը տալ հաշիվ ֆակտուրա, որին կցել դրամարկղի մուտքի օրդեր: Մի հարց ևս` հ/ֆ կարո՞ղ ենք տալ ֆիզ անձին, թե միայն իրավաբանական անձանց:
Շնորակալություն:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Բարև Ձեզ, Armen։ 25.08.1998 թվականի Կառավարության N525 որոշումը և նրանով սահմանված, ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ պահանջների սահմանման և կազմման, կարգը կարդացեք և կստանաք Ձեր հարցերի պատասխանները։
Բարև Ձեզ Արմեն!
Իհարկե կազմակերպությունը կարող է տալ հաշիվ-ապրանքագիր`կանխիկ գնման ժամանակ,կցելով դրամարկղի մուտքի օրդեր:Հ/Ա կարող եք տրամադրել և իրավաբանական անձանց,և ֆիզիկական անձանց, և Ա/Ձ-ներին:
Բարև Ձեզ, Արմեն
Միանշանակ հ/ա-ր կարող է ներկայացվել նաև ֆիզիկական անձանց: Դա նշանակում է, որ նրան ում Դուք ներկայացնեք ունենալու է պարտավորություն Ձեր հանդեպ: Իսկ ՀԴՄ կտրոնը կնշանակի, որ այդ պարտավորությունը մարվել է կանխիկ:
Աննաի պատասխանը ճիշտ է:
Հարգելի Հակոբ, արդյոք ճիշտ է և´ հաշիվ-ապրանքագրի, և´ ՀԴՄ կտրոնի տրամադրումը: Ես էլ կասեմ, որ ՀԴՄ կտրոնը կնշանակի մեկ այլ ծառայության մատուցում:
Հետաքրքիր կլիներ լսել նաև այլ կարծիքներ:
Շնորհակալություն:
Հարգելի Արա, Հդմ կտրոնը չի նշանակի այլ ծառայություն, քանի որ ՀՖի վրա նշվում է`համաձայն ՀԴՄ համար……իսկ վճարումը պարտադիր պետք է երեվա, լինի դա Հդմ, թե մուտքի օրդեր….
Շնորհակալություն կարծիքի համար, հարգելի Արտյոմ: Ուղղակի կարիք չեմ տեսնում նման կերպ վարվելու, եթե կարելի է վճարումը ցույց տալ դմօ-օվ:
Հարգելի գործընկերներ
կապված Արայի պատասխանի հետ ցանկանում եմ հայտնել, որ ըստ ՀԴՄ-ի մասին օրենքի 4-րդ հոդվածի մանրածախ առևտուր իրականացնելիս կամ բնակչությանը ծառայություն մատուցելիս ցանկացած կանխիկ դրամական հաշվարկներ իրականացնելուց ՀԴՄ կիրառումը պարտադիր է: Ուստի Հ/Ա-ի հետ ՀԴՄկտրոնի տրամադրումը պարտադիր է:
Հիշեցնեմ, որ Հ/Ա դուրս գրումը դեռևս չի նշանակում, որ առևտուրը մանրածախ չէ: Մանրածախ առևտուր հասկացութունը սահմնաված է քաղաքացիական օրենսգրքով:
Հարգելի Մհեր,
Միգուցե բնակչությանը ապրանք վաճառելիս կամ ծառայություն մատուցելիս ՀԴՄ կտրոն տանք հաշիվ-ապրանքագրի հետ միասին, սակայն եթե խոսքը գնում է կազմակերպության մասին, իմ կարծիքով մարումը պետք է հիմնավորվի դմօ-ով:
Հարգելի Արա
Բնակչությանը ՀԴՄ-ի տրամադրոմը պարտադիր է, ինչ վերաբերում է կազմկաերպությանը, ապա այս պարագայում կարող ենք տրամադրել նաև Դմօ, սակայն կարծում եմ Արմենը ի նկատի ուներ որ թե կազմակերպություն, այլ ֆիզ. անձ: Ցիտում եմ Արմենին.