Կանխավճարի արտացոլում հաշվետվության մեջ

Հրանուշ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Մի էսպիսի հարց. եթե ոչ ռեզիդենտ ֆիզ. անձին կանխավճարային հաշվով գումար է փոխանցվել` հոկտեմբեր ամսում՝ ծառայությունների մատուցման նպատակով, ապա տվյալ դեպքում այն ներառվու՞մ է հոկտեմբեր ամսվա եկամտային հարկի հաշվետվության մեջ: Եթե այո, ապա ո՞ր դրույքաչափով կհարկվի։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Knarik

Իսկ ոչ ռեզիդենտը չունի՞ իր երկրում ռեզիդենտության թուղթ-տեղեկանք, եթե ունի չեք փոխանցում եկամտային հարկ:

Հրանուշ

Ոչ ռեզիդենտը տրամադրել է հարկային ռեզիդենտության տեղեկանք։

Հրանուշ

Ցանկանում եմ հավելել, որ տվյալ ոչ ռեզիդենտ ֆիզ․ անձը հանդիսանում է Իտալիայի ռեզիդենտ և համաձայն՝ Իտալիայի և ՀՀ-ան միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի 14-րդ հոդվածի, ոչ ռեզիդենտի մատուցած ծառայությունը հանդիսանում է անկախ անհատական ծառայություն, և ենթակա է հարկման միայն այդ պետությունում։ Տվյալ պարագայում արդյո՞ք անհրաժեշտություն առաջանում է հարկերի վճարման ՀՀ-ում և հարկային հաշվի դուրս գրման։

Tigran

Լավ եք անում, որ հաշվի եք առնում Իտալիայի և ՀՀ-ի միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի դրույթները, սակայն հաշվի դուրս գրման պահանջը չի վերանում, պետք է դուրս գրեք: Տվյալ պարագայում անհրաժեշտություն առաջանում է հարկերը ՀՀ-ում վճարելու,նայեք ՀՕ.հ.315-ը:

Ալլա

Պետք է հաշվի առնել ծառայության տեսակը, քանի որ դրանից է կախված, թե ծառայությունը մատուցվում է ՀՀ տարածքում , թե՝ ոչ, և ըստ դրա էլ առաջանում է հարկերի վճարման պարտավորությունը։

Հրանուշ

Հարգելի Ալլա,
ըստ պայմանագրի՝ հանդիսանում է իրավական և պայմանագրային օգնություն և մատուցվում է ՀՀ տարածքից դուրս։

Ալլա

Այսինքն՝ խորհրդատվություն, համաձայն ՀՕ Հոդված 39. Աշխատանքի կատարման և ծառայության մատուցման վայրը
1. Աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման վայրը համարվում է Հայաստանի Հանրապետությունը, եթե՝
4) կազմակերպությունը, որի գտնվելու վայրը, Օրենսգրքի 4-րդ գլխի համաձայն, համարվում է Հայաստանի Հանրապետությունը կամ ֆիզիկական անձը, որի բնակության վայրը, Օրենսգրքի 4-րդ գլխի համաձայն, համարվում է Հայաստանի Հանրապետությունը կամ մշտական հաստատությունը ընդունում է հետևյալ աշխատանքները կամ ստանում է հետևյալ ծառայությունները
գ. խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական, աուդիտորական, ինժեներական, գովազդային, դիզայներական, մարկետինգային ծառայություններ, տեղեկատվության մշակման (այդ թվում՝ տեղեկատվության հավաքման ու ընդհանրացման) և փոխանցման (հաղորդման), գիտահետազոտական, փորձարարական-կոնստրուկտորական և փորձարարական-տեխնոլոգիական (տեխնոլոգիական) աշխատանքներ, ինչպես նաև սույն ենթակետում նշված ծառայություններին համանման այլ ծառայություններ։

Ալլա

ՀՕ հոդված 107. Եկամուտների ստացման աղբյուրները
4. Սույն հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության 1-ին կետի կիրառության նպատակով ռեզիդենտ շահութահարկ վճարողին կամ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողին Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ծառայությունների մատուցումից ոչ ռեզիդենտի կողմից ստացվող եկամուտները համարվում են Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող եկամուտներ, եթե այդ եկամուտները ստացվում են խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական, կառավարման, փորձագիտական, մարկետինգային, գովազդային, թարգմանչական, ինժեներական և համանման այլ ծառայությունների մատուցումից։

Հրանուշ

Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ տվյալ պարագայում ոչ ռեզիդենտ ֆիզ․ անձի ստացված եկամուտը համարվում է ՀՀ աղբյուրներից ստացված և հարկվում է եկամտային հարկով 22% դրույքաչափո՞վ։