Կամերալ ուսումնասիրության բողոքարկման վերաբերյալ

Հարգելի՛ օգտվողներ,

Չեք օգնի հասկանալ, կամերալ ուսումնասիրության արձանագրությունը դատական կարգով բողոքարկել հնարավո՞ր է, թե՞ ոչ /ըստ էության, այն որպես վարչական ակտ բողոքարկել հնարավոր չէ, քանի որ այն չի հանդիսանում վարչական ակտ/:

Եվ երկրորդ հարցս. կամերալ արձանագրությունը կազմելուց հետո հարկային մարմինը դրա հիման վրա, ե՞րբ կարող է կայացնել ակտավորում, կամ արդյոք հնարավո՞ր է, որ այդպես էլ արձանագրությունը ակտի չվերածվի:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
10 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Mery1

+

Ալլա

Կարող եք ուսումնասիրել Հարկային Օրենսգրքի
Հոդված 344. Կամերալ (ներքին) հարկային ուսումնասիրությունները

Mery1

Հարգելի՛ Ալլա, ուսումնասիրել եմ վաղուց, սակայն իմ հարցի պատասխանը չկա այդտեղ:

Tigran

Հարկ վճարողը (գործադիր մարմնի ղեկավարը) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը արձանագրության ստացման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում՝
1) արձանագրված անճշտությունների, անհամապատասխանությունների և (կամ) խախտումների հետ համաձայնելու դեպքում սահմանված կարգով ներկայացնում է ճշտված հարկային հաշվարկներ.
2) արձանագրված անճշտությունների, անհամապատասխանությունների և (կամ) խախտումների հետ չհամաձայնելու դեպքում հարկային մարմին է ներկայացնում իր գրավոր առարկությունները, որոնք հարկային մարմինն օգտագործում է հարկային հսկողության ընթացքում:
Կամերալ ուսումնասիրության արձանագրությունը հանդիսանում է վարչական ակտ, կարող եք բողոքարկել դատարանով, սակայն մինչ այդ երկամսյա ժամկետում դուք կարող եք բողոքարկել վերադասության կարգով՝ ՊԵԿ բողոքարկման հանձնաժողովին: Բողոքարկման հանձնաժողովին բողոք ներկայացվում է ոչ սովորական գրավոր ձևով, այլ որոշակի բլանկի տեսքով ու կից փաստաթղթերի հետ միասին: Եթե գտնում եք, որ Ձեր ներկայացրած առարկությունները չեն ընդունվել ու ցանկանում եք բողոքարկել, օգտվեք Ձեր այդ հնարավորությունից: Այդ արձանագրությունը ինքը ըստ էության ակտ է: Եթե կցանկանաք կարող ենք քննարկել ու պատրաստել Ձեր բողոքը ՊԵԿ ներկայացնելիք, զանգեք կքննարկենք 099455932:

Mery1

Հարգելի՛ Տիգրան,
Բողոքարկման հանձնաժողով բողոք ներկայացրել ենք, սակայն բողոքի վարույթը կարճել են՝ նշելով, որ արձանագրությունը փաստական հետևանքներ չի առաջացնում, դրանով ընդամենը տեղեկացվել է առկա խնդիրների մասին, հետևաբար այն չի կարող քննության առնվել հանձնաժողովում:
Կարող եք դատալեքսով նայել ամիսներ առաջ կայացված թիվ ՎԴ/3632/05/20 վարչական գործը, որում ևս այս արձաանգրությունը վարչական ակտ չի դիտարկվում:
Ու հիմա չենք կողմնորոշվում հանձնաժողովի կարճման որոշումից հետո ինչ կարող ենք անել, այն արձանագրության հետ մեկ տեղ բողոքարկե՞լ դատարան(արձանագրությունը՝ ճանաչման հայցով, հանձնաժողովի որոշումը՝ վիճարկման), թե՞ սպասել դրա(արձանագրության) հիման վրա ակտ կայացնելուն, որից հետո այդ ակտը բողոքարկենք հանձնաժողով և/կամ դատարան:

Tigran

Կարող եք դիմել նաև տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովին: Այն ևս ունի տեսչական մարմինների միասնական հանձնաժողովին ներկայացվող դիմում-բողոքի ձև` հղումը:

Mary1

Բայց էս պայմաններում, երբ գանգատարկման հանձնաժողովը նշված հիմքով չի ընդունել բողոքը, արդյո՞ք իմաստ ունի դիմել տեսչական հանձնաժողովին՝ հաշվի առնելով, որ երկուսն էլ հանդիսանում են միանման մարմիններ, և մեկի համար քննարկման անբավարարությունը մյուսի մոտ ևս չի առաջացնի նույն արդյունքը:

Mary1

Ու մի կարևոր բան էլ հրապարակմանս երկրորդ հարցի հետ կապված, ի՞նչ հետևանքներ ա առաջ բերում կամերալ արձանագրությունը, արդյո՞ք դրա հիման վրա ակտ պարտադիր կայացվում է, թե՞ լինում են դեպքեր, երբ հարկային մարմինը այդպես էլ ակտավորման չի հասնում:

Tigran

Էլի խորհուրդ եմ տալիս տեսչական մարմինների միասնական հանձնաժողովին, քանի որ այնտեղ կազմն այլ է, երկրորդ, լինում են դեպքեր, երբ հարկային մարմինը ակտավորման չի հասնում:

Mary1

Իսկ էդ դեպքում, տեսչական հանձնաժողովին բողոքարկու՞մ ենք գանագատարկման հանձնաժողովի կարճման որոշումը, թե՞ հարկայինի արձանագրությունը: