Կալկուլյացիա

Աննա.

Բարև Ձեզ։

1. Կալկուլյացիա կատարելիս նյութերի արժեքը հաշվարկվում է ԱԱՀ-ո՞վ, թե՞ առանց ԱԱՀ։
2. Արտադրամասը իրեն կից խանութին ապրանք մատակարարելու համար ի՞նչ գործողություններ պետք է կատարի և ի՞նչ հարկ վճարի։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

1. Կալկուլյացիա կատարելիս նյութերի արժեքը հաշվարկվում է ինքնարժեքով՝ առանց ԱԱՀ
2. Արտադրամասը իրեն կից խանութին ապրանք մատակարարելու համար պետք է ներքին տեղափոխություն կատարի, եթե նույն հասցեի տակ են գտնվում, իսկ եթե տարբեր հասցեներով են, ապա պետք է էլեկտրոնային բեռնագիր գրվի ապրանքի տեղափոխության համար։ Հարկ չկա վճարելու։

Աննա

Կներեք, կմանրամասնե՞ք ներքին տեղափոխության պահը։

Ալլա

Քանի որ նույն հասցեում են, պետք չէ բեռնագիր Էլեկտրոնային լրացնել, քանի որ 5 դեկտեմբերի 2013 թվականի N 1364-Ն ՀՀ Կառավարության որոշման համաձայն համապատասխան լրացված հաշվարկային փաստաթղթեր էլեկտրոնային եղանակով դուրս չեն գրվում`

ա. առաքման վայրի տարածքում ապրանքների տեղափոխման ժամանակ։

Ձեր ներքին հաշվառման համար կարող եք ներքին տեղափոխություն անեք։

Tigran

5 դեկտեմբերի 2013 թվականի N 1364-Ն ՀՀ Կառավարության որոշմումը չի գործում 23.06.2018-ից:

Ալլա

Կներեք 29 դեկտեմբերի 2015 թվականի N 1571-Ն ՀՀ Կառավարության որոշման համաձայն

Tigran

5 դեկտեմբերի 2013 թվականի N 1364-Ն ՀՀ Կառավարության որոշմումը չի գործում 23.06.2018-ից` 1 հունիսի 2018 թվականի N 613-Ն: Այդ որոշումը հարկային օրենսգրքի դրույթների կատարման շրջանակում չի ու դրա փոխարեն 2018-ից գործում է 5 հոկտեմբերի 2017 թվականի N 1257-Ն:

Ալլա

Ամեն դեպքում այդ որոշումը գործող է։

Tigran

Այդ որոշումը չի գործում, քանի որ այն 2013 թվականի դեկտեմբերի 5-ի «Առաքվող կամ տեղափոխվող արտադրանքները, ապրանքներն ուղեկցող հաշվարկային փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով դուրսգրման կարգը հաստատելու մասին» N 1364-Ն որոշման մեջ կատարված լրացումներ և փոփոխություններ են ներկայացնում, իսկ 3. Նորմատիվ իրավական ակտի գործողության դադարեցմամբ դադարեցվում է նաև այդ նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նորմատիվ իրավական ակտի գործողությունը::

Tigran

1. Կալկուլյացիա կատարելիս նյութերի արժեքը հաշվարկվում է առանց ԱԱՀ։
2. Պետք է էլեկտրոնային եղանակով ապրանքի տեղափոխման փաստաթուղթ դուրս գրել։