Սաթ.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ՝ կարո՞ղ եք օգնել, շտապ է։ Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող խանութը հունվար ամսին հաշիվ է դուրս գրել, ընկել է ԱԱՀ վճարող, հիմա ծանուցումը նոր է եկել ու անհրաժեշտ է ճշտված ներկայացնելու, ՀԴՄ է խփել՝ միկրոյով: Ճշտվածը ի՞նչ ձևով պետք է ներկայացնել ԱԱՀ-ի ու եկամտային հարկի մասով, ստացված հաշիվները ստորագրվել են հիմնականում հունիս ամսին։ Կասե՞ք՝ ՀԴՄ ներառվում է ճշտված հաշվետվոության մեջ, իսկ ստացված հաշվիները ինչպե՞ս է ներառվում։
Հունվարից սկսած յուրաքանչյուր ամիս պետք է տաք ԱԱՀ-ի հաշվետվություն ըստ յուրաքանչյուր ամսվա շրջանառության, նույնն էլ եկամտային հարկի ճշտված հաշվետվություններ՝ եկամտային հարկերը ճշտելով։
Ստացված հաշիվները արտացոլվում են ԱԱՀ հաշվետվության մեջ որպես ՀՀ տարածքում ձեռքբերում, իսկ ձեր խփած ՀԴՄ-ները՝ որպես մանրածախ վաճառք։
ԱԱՀ-ի ու եկամտային հարկի ամսեկան հաշվետվությունները պետք է ներկայացնեք հունվարից սկսած: Այո ՀԴՄ-ն ներառվում է ճշտված հաշվետվոության մեջ, իսկ ստացված հաշվիները պետք է հաշվի առնեք այն ամսում երբ հաստատել եք,որ կարողանաք հաշվանցել։