Կազմակերպությունները աշխատելու են բարտերային հիմունքներով

Նաիրա.

Բարև Ձեզ: Մեր ընկերությունը իր Պատվիրատուներից մեկի հետ աշխատելու է բարտերային հիմունքով: Պատվիրատուի հետ անհրաժեշտ է կնքել բարտերի պայմանագիր: Եթե հնարավոր է, խնդրում եմ տիպային օրինակ տրամադրել:

Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Աննա

Նառ ջան, դժվար էլ գտնենք 😉

Լուսինե

Ասեմ ավելին, բարտերը արգելված է օրենքով, և եթե կազմակերպություններից որևէ մեկը աշխատելու է ԱԱՀ-ով, կունենաք ԱԱՀ հաշվանցման հետ խնդիրներ, քանի որ իրացված ապրանքի համար պիտի վճարեք ԱԱՀ, իսկ ձեռք բերված ապրանքների ԱԱՀ-ն չեք կարող հաշվանցել, քանի դեռ բանկային փոխանցմամբ վճարում չեք կատարել:

Մուշեղ

Հարգելի Լուսինե, այն, որ ԱԱՀ հաշվանցման հետ խնդիրներ կունենա, համաձայն եմ, սակայն կարող եք հուշել, թե որ օրենքով են արգելված փոխանակման գործարքները:

Անի

Հարգելի Նաիրա, խնդրում եմ ասել, թե Դուք ինչպես կարողացաք լուծել բարտեր պայմանագիր կնքելու հարցը: Նույն խնդիրը ունի նաև մեր կազմակերպությունը, և մեզ անհրաժեշտ է պայմանագրի տիպային նմուշ: Շնորհակալություն:

Գոռ

Ինձ էլ է հետաքրքիր օրենսդրական կարգավորումները, և եթե հնարավոր է` պայմանագրի նմուշ ուղարկեք gor-hovhannisyan շնիկ hotmail.com հասցեին, շնորհակալ եմ: