Մարի.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Մեր կազմակերպությունը ՓՄՁ է և վարում է դրամարկղի գիրք: Ապրանքի իրացումից ստացված հասւյթը գրանցվում է դրամարկղի գրքում, բայց միևնույն ժամանակ կազմակերպությունը աշխատում է նաև հաստատագրված վճարով: Խնդրում եմ ինձ օգնել: Ես պե՞տք է ևˊ վաճառքից ստացված գումարը գրանցեմ, ևˊ հաստատագրվածով աշխատող սպասարկման կետից ստացված գումարը: Երկուսն էլ ինձ համար հասույթ են համարվում: Կանխավ շնորհակալ եմ:
Մարի, երկու գործունեությունից էլ ստացած հասույթը լրացնում ես ըստ օրերի նույն գրքում, միայն հաշվետվությունը հանձելու ժամանակ գումարները առանձին ես հաշվում: Հաստատագրված գումարը սահմանային չափի բլանկում ես գրանցում, իսկ մյուս գործունեության մասով պահում իր տոկոսադրույքով:
Դրամարկղի գիրքը վերաբերում է դրամական միջոցների շարժին և ոչ թե հարկատեսակներին կամ հասույթներին: Եթե կանխիկ գումար եք ստացել անկախ աղբյուրից, ուրեմն պետք է մուտքագրել դրամարկղ և գրանցել գրքում: Հաշվապահորեն հնարավոր է հասույթ լինի, բայց վճարում չլինի, այդ դեպքում առաջանում է դեբիտորական պարտք 221, հնարավոր է վճարում լինի, բայց հասույթ չլինի, այդ դեպքում առաջանում է ստացված կանխավճար 523:
Շատ շնորհակալ եմ, հարգելի Տոմա և Դավիթ: Դուք ինձ շատ օգնեցիք )))))))