Կազմակերպությունը վճարում է ուսման վարձը

Անի.

Խնդրում եմ օգնեք, երբ կազմակերպությունն անհատույց, իր միջոցների հաշվին, վճարում է իր աշխատողի երեխայի բուհում սովորելու ուսման վարձը, ինչպե՞ս է կազմակերպությունը հաշվարկում եկամտահարկ, արդյո՞ք միացնում է աշխատողի աշխատավարձին և ի՞նչ դրույքաչափով: Նախապես շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Araik

Հարգելի Անի, ամբողջը կախված է նրանից, թե ինչի համար և ինչ հիմքով է կատարվում վճարումները: Եթե վճարում եք Ձեր աշխատաքցի դիմումի (խնդրանքի) համաձայն, ապա սա կդիտարկվի որպես լրացուցիչ եկամուտ և կհարկվի սովորական դրույքաչափով աշխատավարձի հետ միասին: Եթե վճարումը կատարվում է ուսանողի դիմումի համաձայն, ապա սա դառնում է ֆինանսական օգնություն, և վճարումը պիտի կատարվի ոչ թե տնօրենի հրամանով (հրահանգով), այլ Ընկերության մասնակիցների որոշմամբ, այսինքն շահաբաժինների հաշվին: Այս դեպքում եկամտահարկ չի հաշվարկվում, բայց տվյալ գումարների չափով շահութահարկը չի նվազեցվի: Իսկ եթե կա գրավոր պայմանագիր, որ ուսանողը ավարտելուց հետո աշխատելու է ընկերությունում ըստ մասնագիտության, և ընկերությունը հիմնավորում է, որ կարիք ունի այդպիսի մասնագետի, ապա այս ծախսումները չեն հարկվում եկամտահարկով, և բացի դրանից այդ չափով կնվազեցվի շահութահարկը:
Բնական է, որ ընկերությունը շահի, հաշվապահը պիտի մի քիչ տանջվի: Իսկ հաշվապահը կտանջվի, եթե համապատասխան հատուցում ստանա: Այնպես որ դուք որոշեք:

Araik

Ուղարկեցի, նոր նկատիցի, որ մատերս մտքից առաջ են ընկնում: Մի խոսքով` կնվազի ոչ թե շահութահարկը, այլ հարկվող շահույթը: