Կազմակերպությունը վարձակալությամբ տարածք է տրամադրել այլ կազմակերպության

Շավարշ.

Բարև ձեզ:
ՍՊԸ 1-ը (որի տնօրենը նաև 100% բաժնետերն է, և չունի վարձու աշխատող) անշարժ գույքի վարձակալության պայմանագրի հիման վրա տարածք է տրամադրել ՍՊԸ 2-ին, ՍՊԸ 1-ը հարկվելու է շրջանառության հարկով: Խնդրում եմ պարզաբանել, արդյո՞ք ՍՊԸ 1-ի տնօրենը պետք է գրանցվի որպես աշխատող և ներկայացնի ամսական եկամտային հարկի հաշվետվություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tehmine

Տնօրենը համարվում է վարձու աշխատող: Եթե դադարի մեջ գտնվելու պատճառով ազատել եք աշխատանքից, ապա նորից պետք է հայտ ներկայացնեք: Շրջանառության հարկով կարող եք աշխատել, եթե մինչև 2017թ-ի փետրվարի 20-ը ներկայացրել եք դիմում հարկային մարմին՝ շրջ հարկով աշխատելու վերաբերյալ (անկախ դադարի մեջ գտնվելու փաստից):

Շրջանառության հարկի դեպքում հարկվում է 10% դրույքաչափով: Հաշվետվությունը եռամսյակային է: Վարձու աշխատողի համար եկամտային հարկ եք հաշվարկելու, հաշվետվությունը՝ ամենամսյա: