Կազմակերպությունը չի ներկայացրել եկամտային հարկի հաշվարկ հոկտեմբեր ամսվա համար

Suzy.

Բարև Ձեզ,
ես սկսնակ հաշվապահ եմ: Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում.
ՍՊԸ-ն բացվել է հոկտեմբեր ամսվա մեջ, զբաղվելու է առևտրով, բայց խանութը բացվել է հենց այսօր: Հոկտեմբեր ամսվա համար գրանցված տնօրենի համար ես եկամտային հարկի ամփոփ հաշվարկ չեմ ներկայացրել, արդյո՞ք սխալ եմ արել: Նաև դեռ չունենք էլեկտրոնային ստորագրություն, հնարավո՞ր է այլ կերպ հանձնել եկմատային հարկի ամփոփ հաշվարկ:

Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տաթևիկ

Այո, սխալ եք արել: Եթե չունեիք էլեկտրոնային ստորագրություն, պետք է մոտենայիք հարկային տեսչություն և տեղյակ պահեիք ստորագրություն չունենալու մասին և ներկայացնեիք թղթային տարբերակով: Վարչական տուգանք պետք է վճարեք:

Suzy

Հարգելի Տաթևիկ,
հարկային տեսչությունը այլևս չի ընդունում հաշվետվությունները թղթային տարբերակով:

Satik

Հարգելի Սյուզի, հոկտեմբեր անսվա համար կարող եք եկամտային հարկի ամփոփ հաշվարկը ներկայացնել մինչև նոյեմբերի 20-ը ներառյալ, այնպես որ դեռ ժամանակ ունեք էլ. ստորագրություն ստանալու համար: Իսկ նախքան եկամտային հարկի ամփոփ հաշվարկը ներկայացնելը պետք է ներկայացնեք գրամցման հայտ տնօրենի համար, նույնպես էլեկտրոնային տարբերակով:

Վահե

Բայց մի շտապեք, դեռ մինչև նոյեմբերի 20-ը կհասցնեք: