Մարինե.
Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. ՍՊԸ-ի հիմնական գործունեությունը կանոնավոր ուղևորափոխադրումն է, կորոնավիրուսի պատճառով չենք աշխատում, այսինքն՝ պարետի կողմից արգելված է ծավալել գործունեություն: 2020թ. ապրիլի 1-ից բոլոր աշխատողները գտնվում են չվճարվող արձակուրդում, գրել ենք դիմումներ մեր հաշվից չվճարվող արձակուրդ գնալու, կազմված են իրավական ակտերը (անհատական հրամանները), ժամկետը լրանում է մայիսի 1-ին: Մայիսի 1-ից, ԱՕ 186-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, աշխատավարձ չի վճարվելու: Գրանցման հայտերում ինչ-որ փոփոխություն կատարելու՞ ենք, թե՞ ոչ, ուղղակի մայիս ամսվա եկամտային հարկի հաշվետվությունում ԱՎՈՒՄ-ը կգրենք 0, և ի՞նչ խորհուրդ կտաք՝ այդ մասին մեկ հատ լոկալ հրաման գրե՞նք, թե՞ էլի բոլոր աշխատակիցների համար անհատական հրամաններ տանք: Նախապես շնորհակալ եմ բոլոր պատասխանների համար:
Հաշվի առնելով որ որպես մասնավոր հատված կարող եք չվճարվող արձակուրդ ձևակերպել առավելագույնը 60 օր, սակայն մյուս կողմից արտակարգ դրության ժամկետը մինչև մայիսի 15-ն է, երկարացրեք արձակուրդները մաքսիմում մինչև 15,05: Եթե առաջիկայում կթույլատրեն աշխատել գոնե մայիսի 1-ից, ապա պահպանեք այն վիճակը ինչը այս պահին կա: Գրանցման հայտերում էլ արդեն ելնելով նշվածից փոփոխությունները կկատարեք կամ չեք կատարի: Աշխատակիցների համար անհատական հրամաններ տալը շարունակեք, դա իրենց ստաժի հաշվարկի համար իրենց պետք է գալու:
Շնորհակալ եմ, հարգելիներս ես ի նկատի ունեմ, որ եթե ոչ թե աշխատողի ցանկությամբ, այլ ֆորս մաժորի իրավիճակում քանի որ չենք կարող աշխատել և գործատուն էլ համաձայն ՀՕ 186 հոդվածի 6 կետի չի վճարում միջին աշխատավարձի 2/3 չափով, այդ դեպքում էլ ենք գրանցման հայտում նշում կատարում այդ չվճարվող աշխատավարձի մասին:
Հավանաբար Ձեր ասածով անեք՝ գրանցման հայտում նշելով 0: ԱՕ 186-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ գործատուն ընդհանրապես չի վճարում քանի որ գործ ունի անհաղթահարելի ուժի ազդեցության հանգամանքի հետ, միջին աշխատավարձի 2/3 չափով վճարվում է հարկադիր պարապուրդի գումար, դա արդեն 186-րդ հոդվածի 1-5 մասերն են: Կարող եք սպասել մայիսի 1-ին կամ մի վճարեք 186-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով: Քանի որ մի հատ էլ է վարակի բռնկում լինելու, և այսպես ասած մնացած չվճարվող արձակուրդի 30 օրը պահեք հաջորդ անգամվա համար:
Քանի որ բոլորին ուղարկել եք իրենց հաշվին արձակուրդ, ես կարծում եմ դրա վերաբերյալ հայտերը ուղարկված է հարկային, այդ դեպքում եկամտային հարկի հաշվարկը կընդունվի 0 ական, մայիսի 1-ից կարող եք երկարաձգել իրենց հաշվին արձակուրդը հիմք ընդունելով պարետի որոշումը, մինչև վերջանան սահմանափակումները։