Նարինե․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ներմուծում ենք արել Ռուսաստանից, ԵՏՄ հաշվետվությունները բոլորը տրվել է, հարցս միայն բեռնափոխադրմանն է վերաբերվում։ Ռուսաստանի կազմակերպությունն է կատարել բեռնափոխադրումը, ունենք պայմանագիր և ինվոյս, գումարը փոխանցել ենք, սակայն ոչ մի հաշվետվություն այդ մասով չեմ ներկայացրել, այժմ էլ պատրաստվում եմ տարեկան շահութահարկով ծախսագրել, կա՞ այստեղ խախտում, ի՞նչ էի անելու, որ չեմ արել, կանխավ շնորհակալություն։
ԱԱՀ-ի մասով թերի տարր չի մնացել, բեռնափոխադրման ինվոյսը ԱԱՀ-ո՞վ է, ԱԱՀ-ի հաշվարկով ներկայացրե՞լ եք, եթե կա այն:
Շնորհակալություն, Տիգրան: Բեռնափոխադրումը ԱԱՀ-ով չէ, ունենք պայմանագիր, 1 000 դոլարի ինվոյս: Ինձ հետաքրքրում է՝ ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվետվություն պե՞տք է ներկայացնեի, թե՞ ոչ, և կարո՞ղ եմ շահութահարկով ծախսագրել:
«Ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվետվություն ներկայացնեի» ասելով նկատի ունեք հաշվարկի բաժին 2՞-ը, եթե ներկայացուցիչ չեք, ռեզիդենտ եք, ապա դա Ձեր մասը չէ, Ձերը բաժին 1-ինն է, 3-9: Իսկ բեռնափոխադրման ծախսը, ապրանքի ձեռքբերման ծախսը, այո, դա Ձեր ծախսն է: Շահութահարկի հաշվարկում ծախսերը պետք է դիտարկել ըստ առանձին տարրերի, իսկ, օրինակ, մաքսային արժեքի որոշման ժամանակ ԱԱՀ-ի օբյեկտը մաքսային արժեքն է, որպես մինչև սահմանը ներմուծման ծախսերի ու վճարումների հանրագումար: