astxik.
Հարգելի հաշվապահներ, մեր կազմակերպությունը ձեռք է բերել անվադողեր ֆիրմային պատկանող մեքենայի համար: Կարո՞ղ եմ ձեռք բերման ԱԱՀ-ը հաշվանցել, իսկ գումարը որպես հիմնական միջոց դիտել: Շնորհակալություն:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
astxik.
Հարգելի հաշվապահներ, մեր կազմակերպությունը ձեռք է բերել անվադողեր ֆիրմային պատկանող մեքենայի համար: Կարո՞ղ եմ ձեռք բերման ԱԱՀ-ը հաշվանցել, իսկ գումարը որպես հիմնական միջոց դիտել: Շնորհակալություն:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Միանշանակ կարող եք (ԱԱՀ-ի մասին ՀՀ օրենքի 23-րդ հոդված):
ԱԱՀ-ն կարող ես հաշվանցել, եթե կա հարկային հաշիվ, և եթե գումարը փոխանցել եք բանկով, չնայած կանխիկ էլ կարող եք, եթե այն երեք հարյուր հազարը չի գերազանցում:
Կարող եք միանգամից ծախս ձևակերպել, եթե գումարն առանց ԱԱՀ չի գերազանցում մեքենային սկզբնական արժեքի տաս տոկոսը, եթե գերազանցում է, ապա կապիտալացվող ծախս, համենայն դեպս որպես առանձին հիմնական միջոց ճիշտ չէ ձևակերպել:
Առանձին ՀՄ կարելի է ձևակերպել IFRS 16 համաձայն:
Շատ ժամանակ ձեռքբերված անվադողերի արժեքը միանգամից ամբոջությամբ ծախսագրվում է, սակայն, եթե ձեր դեպքում այն պետք է կապիտալացվի հիմնական միջոցի արժեքին, ու դուք այդպես էլ արել եք, ապա ԱԱՀ օրենքի 26 հոդվածում վերջին փոփոխությունը հաշվի առնելով` կարող են լինել դեպքեր, երբ ԱԱՀ-ի գումարը կարող է և ամբողջությամբ չհաշվանցվել կամ հաշվանցված ԱԱՀ-ն հետագայում պակասեցվել: Հաշվի առնելով, որ այժմ 26 հոդվածը բավական “խուճուճ” է, կարծում եմ` ստուգումների ժամանակ այս հարցին այդքան էլ ուշադրություն չեն դարձնի: