Կազմակերպությունը հրաժարվում է վերջնահաշվարկ կատարել աշխատողի հետ

Վարդուհի․

Բարև ձեզ: Հարցս հետևյալն է՝ եթե կազմակերպությունը հրաժարվում է վերջնահաշվարկ վճարել, կա՞ արդյոք այնպիսի կազմակերպություն, որը կարող է լուծել այդ հարցը:

Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարինե

Դատարանը:

Մանե

Եթե վստահ եք, որ վերջնահաշվարկ պետք է, այսինքն՝ ունեք չգնացած արձակուրդ, դիմեք դատարան:

Արա

Ներկայումս մասնակի գործառույթ այդ առումով ունի հարկային տեսչությունը, իսկ ամբողջությամբ Ձեր իրավունքը կարող եք պաշտպանել դատարանում:

Հայկանուշ

Ցավոք, աշխատանքի պետական տեսչության լուծարումից հետո չկա պետական կառույց, որը զբաղվի աշխատողների իրավունքների պաշտպանության հարցով:

Տիգրան

Կան, ասենք օրինակ, հարկայինը՝ որպես շահագրգիռ կողմ, քանի որ դրանից հարկային պահումներ պետք է արվեն, ՄԻՊ գրասենյակը, իսկ աշխատանքի և առողջապահական տեսչությունը չգիտեմ՝ ինչպես կարձագանքի: