Liana.
Խնդրում եմ, եթե տեղյակ եք, պատասխանեք: ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը կոմիսիայի պայմանագրով ապրանք է տվել մեկ այլ կազմակերպության, որը պետք է հաշվետվություն տա վաճառքի վերաբերյալ և վճարի համապատասխանաբար վաճառված ապրանքի չափով: Արդյո՞ք ապրանք մատակարարողը պետք է վճարի ամբողջ ապրանքի համար ԱԱՀ առանց հաշվի առնելու արդեն վաճառվել է, թե ոչ, թե՞ պետք է վաճառվածի վերաբերյալ հաշվետվությունը ստանալուց հետո վճարի այդ մասով ԱԱՀ:
Կոմիսիոն վաճառքի հարկային փաստաթղթավորումը փոփոխվել է, և դեռևս անհասկանալի է, թե ինչպես պետք է ձևակերպել վաճառքից հասույթը (նոր օրենքում հարկվող շրջանառություն է համարվում մատակարարված ապրանքի արժեքը):
Հարցս մինչև վաճառողի կողմից վաճառքի մասին հաշվետվության տալը մատակարարը պե՞տք է արդյոք վճարի ԱԱՀ, կապ չունի` վաճառվել է, թե ոչ, և մինչև օրենքի փոփոխությունը: