Կազմակերպությունը կարո՞ղ է չընդունել արձակուրդի դիմումը

Արմինե.

Բարև Ձեզ: Եթե աշխատակցին տրվել է ծննդաբերության արձակուրդ և հիմա ցանկանում է գնալ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ՝ կազմակերպությունը որևէ կերպ կարո՞ղ է չընդունել արձակուրդի դիմումը և աշխատանքից ազատել աշխատակցին: Խնդրում եմ նշեք օրենքի հոդվածը:
Նախապես շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Կարեն

Հարգելի Արմինե,
Մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդի իրավունքը սահմանված է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 173-րդ հոդվածով: Որևէ հոդվածով սահմանված չէ իրավունք գործատուին չընդունելու մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդի դիմումը։
Այսինքն, դիմումը գործատուն իրավունք չունի չընդունելու, իսկ աշխատանքից ազատելը սույն պարագայում անօրինական է առհասարակ՝ հիմք ընդունելով նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածը:

Ամիկում

Ողջույն:
Համաձայն ՀՀ ԱՕ Հոդ114. Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է`
2.1) հղի կանանց հետ` հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը:

Tigran

ԱՕ հ.173 Երեխային փաստացի խնամող ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր) կամ խնամակալի ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը: Արձակուրդը վերցվում է ամբողջությամբ կամ մաս առ մաս: Նման իրավունք ունեցող աշխատողը այն կարող է ստանալ արտահերթ: Նախկինում եղել են երաշխիքներ, սակայն 2007-2012թթ.Աժ-ն այդ դրույթները հանել է՝ հ.117, եզրակացությունները թողնում եմ ձեզ:

Մարիաննա

Բարև Ձեզ, Արմինե:
Աշխատանքային օրենսգրքի հոդված 173. Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը
1. Երեխային փաստացի խնամող ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր) կամ խնամակալի ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը: Արձակուրդը վերցվում է ամբողջությամբ կամ մաս առ մաս: Նման իրավունք ունեցող աշխատողը այն կարող է ստանալ արտահերթ:
Հոդված 114. Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու արգելքը
Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է`
2.1) հղի կանանց հետ` հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը:

Nerses

Ոչ, չի կարող: