margarit.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել. ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ-ով` ծառայություններ է մատուցում արտերկիր (ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափով), եթե ՀՀ տարածքից ապրանք ենք գնում` ոչ վաճառելու նպատակով, այլ գույք և առօրյա օգտագործման համար, այդ ապրանքների ԱԱՀ-ի գումարը այլ հարկային պարտավորություններից կնվազեցնե՞ն, թե՞ ոչ։
Ոչ:
Ի՞նչ է նշանակում այլ հարկային պարտավորություններ, այսինքն Դուք ունեք ասենք եկամտային հարկից գերավճար, և ցանկանում եք եկամտային հարկի գումարը հաշվանցել այդ ԱԱՀ-ի գումարին, եթե այո, ապա պատասխանն է` ոչ՛:
Չէ, քանի որ ԱԱՀ-ի մասին օրենքի 23-րդ հոդվածի համապատասխան պակասեցվում են արտադրական և այլ առևտրային նպատակներով ձեռբերումների համար վճարված ԱԱՀ-ի գումարները: