Աննա․
Հարգելի հաշվապահներ, կասե՞ք խնդրեմ՝ ընդհանուր հարկման դաշտում աշխատող կազմակերպությունը լիզինգով ձեռք է բերել ապրանք, որի համար ստացել է հանձնման-ընդունման ակտ, որտեղ երևում է ընդամենը 23 000 000 դրամը և ԱԱՀ 3 833 333։ Կասե՞ք խնդրեմ՝ ԱԱՀ հաշվարկի ո՞ր տողում սա պետք է արտացոլեմ, որպեսզի ամեն ամիս ստանամ ապրանքների մատակարարաման հաշիվ ապրանքագիր և այդ հաշվի ԱԱՀ հաշվանցեմ: Շնորհակալ եմ։
Միայն ակտի առկայության դեպքում այդ գումարները ԱԱՀ հաշվարկում չեն արտացոլվում։ Եթե ունենաք ստացված հարկային հաշիվներ, դրանցում արտացոլված գումարները կգրանցեք հաշվարկի “18. ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքներ և ծառայություններ” տողում։
շնորհակալ եմ արձագանքելու համար, նախ ստացել եմ հանձման ընդունման ակտ դուրս գրված , էլ , որտեղ երևում է արժեքը և ԱԱՀ ինչպաս նաև ընդամենը գումար, հիմա սա եթե ես նշեմ մենակ 18 ա տողում կլինի որպես ձեռք բերում, իսկ ԱԱՀ ինչ անեմ պակասեցնեմ, որպեսի հետո ամեն ամիս ստանամ հարկային հաշիվ և համամասնորեն ավելացում տամ այդ աահ գումար?
ակտից բացի նաև հարկային հաշիվ.պետք է ստանաք, որ հաշվարցում կարողանաք կատարել,
շնորհակալ եմ արձագանքելու համար, նախ ստացել եմ հանձման ընդունման ակտ դուրս գրված , էլ , որտեղ երևում է արժեքը և ԱԱՀ ինչպաս նաև ընդամենը գումար, հիմա սա եթե ես նշեմ մենակ 18 ա տողում կլինի որպես ձեռք բերում, իսկ ԱԱՀ ինչ անեմ պակասեցնեմ, որպեսի հետո ամեն ամիս ստանամ հարկային հաշիվ և համամասնորեն ավելացում տամ այդ աահ գումար?
հարկային հաշվի ստացումը հաշվանցման համար, անպայման է,լիզինգի հանձնման-ընդունման ակտի գումարների հաշվով հարկային հաշիվն էլ ուզեք, ,
ՀՕ հ, 71
1. ԱԱՀ-ի հաշվանցվող (պակասեցվող) գումարներ են համարվում՝
1) Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և (կամ) ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում (այդ թվում` այն դեպքում, երբ հարկային հաշվի դուրսգրման ամսաթիվը ներառված է հաշվետու ժամանակաշրջանին նախորդող կամ հաջորդող որևէ հաշվետու ժամանակաշրջանում, սակայն հարկային հաշվում նշված գործարքը կատարվել է (այսինքն՝ հարկային հաշվում նշված՝ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման ամսաթիվը ներառված է) այդ հաշվետու ժամանակաշրջանում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները: Սույն կետով սահմանված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում (պակասեցվում) են՝
ա. ապրանքների ձեռքբերման, աշխատանքների ընդունման և (կամ) ծառայությունների ստացման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով, եթե համապատասխան գործարքին վերաբերող՝ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվը ապրանքը ձեռք բերողի, աշխատանքն ընդունողի և (կամ) ծառայությունը ստացողի կողմից Օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով վավերացվել է մինչև ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման համար Օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերջնաժամկետի օրը ներառյալ,
բ. համապատասխան գործարքին վերաբերող՝ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվը ապրանքը ձեռք բերողի, աշխատանքն ընդունողի և (կամ) ծառայությունը ստացողի կողմից Օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով վավերացվելու օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով, եթե հարկային հաշիվը չի վավերացվել մինչև ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման համար Օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերջնաժամկետի օրը ներառյալ.
հարկային հաշիվը դուրս է գրվելու ամեն ամիս ժամանակացույցին համապատասխան, հարցն այլ էր