Իրինա.
Եթե ՍՊԸ-ն հարկային մարմին դիմում է ներկայացրել անորոշ ժամկետով իր գործունեությունը դադարացնելու, արդյո՞ք կարող է տնօրենը ազատվել աշխատանքից, և կարիք կա՞ եկամտային հարկի, շրջանառության հարկի և տարեկան հաշվետվությունների ներկայացման: Շնորհակալություն:
Հարգելի Իրինա,
Տնօրենը կարող է ազատվել:
Տարեկան, Գույքահարկի և Հողի հարկի հաշվարկներից բացի մնացածը կարող եք չներկայացնել:
Կարդացեք պաշտոնական պարզաբանում 9, 30.09.2008թ-ից (ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ (ԱՊԱՀՈՎԱԴԻՐՆԵՐԻ) ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ՉԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ):
Եթե գործունեությունը դադարեցված է, ապա հարկային ոչ մի տեսակի հաշվետվություն չեք ներկայացնելու:
Դուք կարող եք տնօրենին ազատել աշխատանքից` ներկայացնելով համապատասախան հաշվետվություն, և մինչև ազատումը ստացած աշխատավարձի ամսվա համար տալու եք եկամտային հարկի հաշվետվություն, տվյալ եռամսայկի համար` շրջհարկի: Շշրջհարկով աշխատող կազմակերպությունները չունեն տարեկան հաշվետվություն, բայց եթե ինչ որ հաշվետվություն լինի` վերաբերվող ամբողջ տարվա, պետք է ներկայացնի նաև դա: