Ռոման․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը ԵԱՏՄ-ից ներմուծել է ապրանք: 500 հատ մեքենայի շարժիչային յուղ: Հաշիվ ապրանքագրի մեջ ապրանքը նշված է հատով, իսկ դեկլարացիայի մեջ նշված է կգ-ով:
Հարց 1. ապրանքի ինքնարժեք հաշվարկելիս պետք է ամբողջ բեռնափոխադրման թիվը բաժանել ամբողջ քանակի, այսինքն՝ հատ, թե՞ ամբողջ քաշի, եթե քաշի, ապա նետտո՞, թե՞ բրուտտո
Հարց 2․ Մաքսային վիճ հաշվետվության մեջ լրացուցիչ միավոր դաշտում ի՞նչ թիվ պետք է գրել և մաքսային վիճակագրական արժեք դաշտում ի՞նչ թիվ գրել:
Հարց 3․ Ներմուծման հարկային հայտարարագիրը պետք է հատո՞վ, թե՞ կգով լրացնել։
1.Դուք պահեստ եք մուտք անում հատո՞վ, թե՞ կգ ով,ապրանքի ինքնարժեքը հաշվարկելիս պետք է ամբողջ բեռնափոխադրման թիվը բաժանել ամբողջ քանակին ինչով որ մուտք եք արել:
2.Մաքսային վիճ հաշվետվության մեջ լրացուցիչ միավոր դաշտում պետքէ գրվի կգ, մաքսային վիճակագրական արժեք դաշտում պետք է գրել արժեք գումարած բեռնափոխադրում:
3. Ներմուծման հարկային հայտարարագիրը պետք է կգ ով լրացնել:
Հարց 1. ապրանքի ինքնարժեք հաշվարկելիս պետք է ամբողջ բեռնափոխադրման թիվը բաժանել ամբողջ քանակի՝ որ ստանաք հատի հաշվով,նաև ըստ ամբողջ քաշի, որ ստանաք ըստ քաշի, բրուտտոն եք վերցնում: