Էդգար Աբրահամյան.
Բարև Ձեզ: Մի հարց ունեմ. եթե ես ֆիզիկական անձ եմ և տանը կարում եմ դրոշներ, արդյո՞ք ես կարող եմ այն վաճառել խանութին, և դա խանութի հաշվապահությունը ինչպե՞ս կարող է գնել, որպեսզի թղթաբանական խնդիրներ չունենա: Նախապես շնորհակալություն:
Նախ դուք զբաղվում եք ապօրինի ձեռնարկատիրությամբ, և Ձեր նկատմամբ կարող է կիրառվել մինիմում 260000 դրամ տուգանք, իսկ խանութը կարող է ձևակերպել որպես շուկայից ձեռքբերում կամ հանդես գալ որպես հարկային գործակալ:
Խանութը 11տոկոս եկամտահարկ կվճարի պետ.բյուջե, եթե քեզանից միակողմանի գնման ակտով գնի ապրանքը և վճարի դրամարկղից, իսկ եթե փոխանցման հարց կա, պետք է անձնագրային տվյալներ ներկայացնես և կնքես պայմանագիր խանութի հետ: Այս դեպքում խանութը որպես հարկային գործակալ պետ. բյուջե կվճարի 10 տոկոս եկամտահարկ: